l

lifestyle

Kamo Music

Ամերիկյան CONVERSE բրենդի պաշտոնական սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Վերջապես ամերիկյան CONVERSE բրենդն արդեն պաշտոնապես Հայաստանում է: Սրահը բացվել է Դալմա Գարդեն մոլի առաջին հարկում՝ հենց դեպի ֆուդկորտ տանող շարժասանդուղքների մոտ: Սրահում ներկայացված է կանանց, տղամարդկանց, երեխաների համար սպորտային կոշիկների հավաքածու և հագուստ: Բացման շնորհանդեսին հետևեք ԿամոԲլոգում: 

Լեգենդար բրենդ, որը սիրում էր կրել Կուրտ Քոբեյնը 90-ականներին, Ստալլոնեն ՌՈԿԿԻ ֆիլմում և Ուիլ Սմիթը ԵՍ ՌՈԲՈՏ ԵՄ ֆիլմում: Գրանժ երաժշտության և առաջադեմ երիտասարդության խորհրդանիշ դարձած կոշիկներն արդեն ավելի քան 100 տարվա պատմություն ունեն, իսկ բրենդն էլ ղեկավարվում է NIKE-ի կողմից: Սպորտսմենները, ռոք երաժիշտները, դեռահասները սիրում են կրել CONVERSE, որը վերջին տարիներին դարձել է ավելի բազմաոճ, գունեղ ու նաև ներկայանում է սպորտային հագուստի շարքով:

1908 թվականին Մարկուս Միլս Կոնվերսը հիմնեց սեփական ընկերությունը Converse Rubber Shoe Company անվանմամբ։ Սկզբում հիմնական արտադրանքը ամառային և ձմեռային եղանակների համար նախատեսված ընտանեկան կոշիկներն էին։ Ընկերության հիմնումից երկու տարի անց, օրական արդեն 4000 զույգից ավելի կոշիկ էին արտադրում։ Միայն 1915 թվականից հետո ընկերության կոշիկի տեսականու մեջ հայտնվեցին սպորտային կոշիկները՝ թենիսի համար նախատեսված սպորտային կոշիկների տարածումից հետո։

Ընկերության համար կարևոր տարի է համարվում 1917 թվականը, երբ սկսեցին բասկետբոլիստների համար հատուկ կոշիկներ արտադրել՝ Converse All Star։ Շուտով հայտնի բասկետբոլիստ Չարլզ Հ․ «Չակ» Թեյլորը «Akron Firestones» թիմից, սկսում է խաղալ բացառապես միայն «կոնվերսներով»։ 1918 թվականին Թեյլորը ստացավ աջակցություն Converse ընկերությունից և իր առաջին գովազդային All Star կոշիկների զույգը։

Պաշտոնապես Չակ Թեյլորը միացել է Converse-ին 1921 թվականին, իսկ 1923 թվականին All Stars կոշիկները դարձան նրա անվանական մոդելը՝ ի պատիվ 60-ականների բասկետբոլի հետահայաց ցուցադրության, ինչպես նաև Հարավային Կարոլինայի պետական համալսարանում գնդակին տիրապետելու առաջին դասերը տալու համար։ Այնուհետև Չակը 35 տարվա գովազդային արշավ արեց, որպեսզի Ամերիկային ծանոթացնի բասկետբոլին ու սովորեցնի, ինչի համար նա ստացավ «բասկետբոլային դեսպան» մականունը։

Ճապոնական զինված ուժերի Պյորլ-Խարբորի վրա հարձակումից և Երկրորդ համաշխարհային պատերազմ ԱՄՆ-ի մուտք գործելուց հետո, Converse ընկերությունը փոխեց տեսականու ուղղվածությունը։ Հիմա արդեն այն արտադրում էր բանակի համար կոշիկ և համազգեստ։ Ամերիկյան օդային ուժերի համար ստեղծվեց հատուկ երկարաճիտ կոշիկներ A-6 Flying Shoes։ Converse ընկերության աշխատակիցները նաև ստեղծեցին «Victory Garden» (Հաղթանակի այգի) գյուղատնտեսական արտադրության խթանման համար։

Պատերազմից հետո՝ 1949 թվականին Ամերիկայի երկու բասկետբոլային ասոցիացիաները՝ Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիան և Բասկետբոլի ազգային լիգան միավորվեցին մեկ ընդհանուր լիգայում և ստացան Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) անունը։ Իմիջիայլոց, նոր կազմակերպության պրոֆեսիոնալ խաղացողների մեծամասնությունը կրում էր հենց Chuck Taylor All Stars սպորտային կոշիկները։

Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ընկերությունը արտադրում էր միայն սև գույնի սպորտային կոշիկներ, ապա պատերազմի ավարտից հետո ընկերությունից պահանջում էին ավելի վառ գույնի սպորտային կոշիկներ։ Բազմահազար հաճախորդների խնդրանքը բավարարելուց հետո, ընկերությունը հասավ ժողովրդականության ու հայտնիության մի նոր գագաթնակետի։ Մասամբ նաև այն պատճառով, որ հոլիվուդյան աստղերը սպորտային կոշիկները կրում էին ոչ միայն իրական կյանքում, այլ նաև էկրանին։ Հայտնի կինոդերասան Ջեյմս Դինը հանրությանը նոր նորաձևություն ցույց տվեց՝ ամսագրերից մեկի համար լուսանկարվելով ջինսերով և սպիտակ Converse կոշիկներով։ Այդպիսով Converse-ը դարձավ երեխաների, դեռահասների սիրելի կոշիկը, ինչպես նաև 50-ականների երիտասարդների նորաձևության յուրօրինակ մի խորհրդանիշ։ Տղաները նախընտրում էին հագնել սպորտային կոշիկներ ջինսերի և սպորտային վերնաշապիկների հետ, իսկ աղջիկները՝ կիսաշրջազգեստների և սվիտերների հետ։ Converse ընկերության արտադրած սպորտային կոշիկները սպորտային հագուստից դարձան նորաձև հագուստի մի մաս։

50-ականների կեսերին Chuck Taylor All-Star-ները դարձան № 1 բասկետբոլային կոշիկները ԱՄՆ-ում։ Իսկ 60-70-ական թվականների ընթացքում ընկերությունը ներկայացնում է կոշիկի, հագուստի և աքսեսուարների մեծաքանակ տեսականի նախատեսված բասկետբոլի, թենիսի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի և այլ սպորտի տեսակների համար։

back-top