l

lifestyle

Beauté Concept by CSHP Paris կենտրոնի բացումը Թումանյան 11 հասցեում

Օրերս Թումանյան 11 հասցեում տեղի ունեցավ ֆրանսիական հեղինակավոր CSHP Paris էսթետիկ կլինիկայի երևանյան մասնաճյուղի՝ Beauté Concept կլինիկայի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա էին CSHP Paris կլինիկայի հիմնադիր Գի Հադդադը, տնօրեն՝ Հարի Հադդադը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ և ինֆլուենսերներ:

Կլինիկան գործում է 2022թ-ից և արդեն սիրվել է շատերի կողմից։ Այստեղ իրականացվում են կանանց և տղամարդկանց գեղեցկության, առողջության և երիտասարդության պահպանման համար անհրաժեշտ բոլոր պրոցեդուրաները՝ դեմքի մաքրումից մինչև պիլինգների բազմաթիվ տեսակներ, բիոռևիտալիզացիա, ուրվագծային պլաստիկա՝ համաձայն եվրոպական չափանիշների։ Բժիշկ-էսթետիստներն աշխատում են միայն սերտիֆիկացված պրեպարատներով և նորագույն սարքավորումներով, մշտապես վերապատրաստվում են Հայաստանում և Եվրոպայում։ Beauté Concept-ում ընդգծում են պացիենտների գեղեցկությունն ու անահատականությունը՝ ապահովելով անվտանգ և բարձրակարգ սպասարկում։

Խորհրդատվության ընթացքում կատարվում է դեմքի ամբողջական 3D դիագնոստիկա եզակի VISIA համակարգով, որը տալիս է մաշկի վիճակի ամբողջական պատկեր, ինչը հնարավորություն է տալիս խնամքի կամ բուժման ավելի արդյունավետ տարբերակներ առաջարկել։ Հոգալով պացիենտների մասին՝ Beauté Concept-ում դիագնոսիկան և խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ են:

Թումանյան 11

Հեռ. +37444 006171 /+37411 717100

FB / IG

back-top