Kamancha
l

lifestyle

Ինչպես էին երեխաները պատրաստում պիցցա DEGUSTATION FOOD STATION-ի Brand Chef` Գոռ Մարկոսյանի հետ միասին

Կոմիտաս 15 հասցեում գործող DEGUSTATION FOOD STATION-ը հրաշալի տոն պարգևեց փոքրիկներին: Երեխաների պաշտպանության օրը, բոլոր այն փոքրիկները, ովքեր նախապես գրանցվել էին մասնակցության համար, DEGUSTATION-ի Brand Chef Գոռ Մարկոսյանի և իտալական station-ի խոհարարական կազմի հետ միասին պատրաստեցին իսկական իտալական պիցցա: Թե ինչ ստացվեց այս ամենից՝ դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 Հունիսի 1-ին DEGUSTATION-ի Brand Chef Գոռ Մարկոսյանը և իտալական station-ի խոհարարական կազմը երեխաներին սովորեցնում էին պատրաստել իտալական պիցցա: Մոտ 200 երեխաներ ողջ օրվա ընթացքում պատրաստեցին իրենց պիցցան, վերջում էլ ստացան մասնակցության վկայական, չէ որ նրանք արդեն փոքրիկ խոհարարներ են: Ծնողներին և սպասող երեխաներին զբաղեցնում էին խաղավարները, մասնակիցներն էլ սպասվածից շատ էին, իսկական խառնաշփոթ էր, կարծում եմ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա: Նշեմ, որ DEGUSTATION-ը արդեն ներկայացրել է նոր սեզոնային մենյուն, կարող եք այցելել փորձելու այն: 

  

Եթե բաց եք թողել DEGUSTATION Food Station-ի բացման շնորհանդեսը, կարող եք դիտել այն այստեղ: 6 երկրների խոհանոցներ են ներկայացված, հայկական խոհանոցն իհարկե ներկայացնում է ուտեստներ պատրաստված մեր հայկական թարմ, նշեմ՝ չսառեցված մսից, իսկ մնացած երկրների ուտեստների համը ճիշտ ստանալու համար սննդամթերքը և բաղադրիչները ներմուծված են տվյալ երկրներից՝ նպատակ ունենալով պահպանել ճաշատեսակի համային մոտեցումը: Degustation-ը մատուցում է հայկական, իտալական, ամերիկյան, մեքսիկական, ֆրանսիական և առողջ սննդի խոհանոցների ճաշատեսակներ: Կից գործում է Bakery-ն, որտեղ հենց տեղում պատրաստվում է ֆրանսիական սուրճ, ֆրանսիական բագետ ու կրուասան: Կարող եք առանձին մուտքով այցելել և պարզապես գնել հաց, տեղում սուրճ ըմպել, փորձել տարբեր համերի կրուասաններ: Bakery-ում նաև վաճառվում է իտալական մսամթերքի լայն տեսականի: Նշեմ նաև նույն հասցեում գործող BELLE Banquet Hall-ի մասին, որն արդեն տարատեսակ միջոցառումների, ծննդյան, մկրտության, հարսանիքների և կորպորատիվների համար նախատեսված սրահ է: Շքեղ ինտերիեր, կենդանի երաժշտություն, դե իսկ խոհանոցն էլ արդեն կարող եք ընտրել DEGUSTATION-ի առաջարկած հարուստ մենյուից: Degustation Food Station-ը գործում է ամեն օր 11.00-ից մինչ 23.00, հիշեցնեմ հասցեն՝ Կոմիտաս 15, որպեսզի ավելի հեշտ գտնեք, հուշեմ՝ Յունիբանկի հարևանությամբ: 

Կոմիտաս 15

010- 200 002

Facebook/Degustation

Instagram/Degustation.am

back-top