l

lifestyle

Ինչպիսինն է Evocabank-ի dibrary-նոր մասնաճյուղը և ինչու պետք է այն ներառել Ձեր MustGo ցանկում

Օգոստոսի 3-ից Evocabank-ի «Թումանյան» մասնաճյուղը գործում է նոր՝ Թումանյան 15 հասցեում, նոր և գերժամանակակից տարածքում։ Բացի ստանդարտ բանկային ծառայություններից, մասնաճյուղի սպասասրահներից մեկը գործում է որպես #dibrary– digital library: Կարծում եմ հրաշալի ձևաչափ է ու հաճելի նվեր բոլոր գրքասերների համար, ովքեր կարող են համատեղել իրենց հանգիստը՝ վայելելով համաշխարհային բեսթսելլերները:

  • Kamo Tovmasyan

Evocabank-ի «Թումանյան» մասնաճյուղն՝ արդեն նոր՝ Թումանյան 15 հասցեում է գործում։ Նոր մասնաճյուղը կգործի առավոտյան 9:30-ից մինչ 21:30 աշխատանքային օրերին, 10:00-17:30՝ շաբաթ օրերին:

Ինչպես արդեն նշեցի, բացի ստանդարտ բանկային ծառայություններից, մասնաճյուղի երկրորդ հարկում գործում է digital library: Այն առաջինն է Evocabank-ի մասնաճյուղերում ու կարծում եմ բանկային համակարգում նոր, հաճելի և օգտակար ձևաչափ է:

Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն ընդարձակ, նորագույն տեխնիկայով հագեցած, հարմարավետ սրահում։ Այստեղ կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց բանկի աշխատակցին մոտենալու:

Ահա այն, առաջադեմ երիտասարդների ամենասիրելի վայրերից մեկը Երևանի կենտրոնում (վստահ եմ, որ շուտով դառնալու է): Անվճար WiFi, տեխնոլոգիաների, դիզայնի, արվեստի, նորաձևության ու ինքնակենսագրական գրքեր, դասական բեսթսելլերներ, վիզուալ գրականություն։ #dibrary-ում կարելի է անվճար օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից՝ e-Duke Journals Scholarly Collection, ASTM Compass, Edward Elgar Publishing Journals, Mathematical Sciences Publishers Journals, Royal Society Journals Collection, SAGE Premier և այլն․․․

#dibrary-ի գրքերը, հոդվածները և հրապարակումները շարունակաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից, #dibrary-ում կարելի է գտնել նաև դասական գրքեր, ինչպես նաև ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերները, որոնք կարելի է կարդալ տեղում, իսկ ցանկության դեպքում՝ նաև տանել տուն։

#dibrary-ի ստեղծման ընթացքին աջակցել են Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիան (Digital Library Association of Armenia), Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և American Corner Yerevan-ը։ Նրանց աջակցության շնորհիվ՝ #dibrary-ում կարելի է անվճար օգտվել այնպիսի հրատարակիչների նյութերից, որոնց անդամակցությունը բավականին թանկ է և շատերի համար՝ անհասանելի։

Կոչ եմ անում խելացի և ձգտումով երիտասարդներին օգտվել այս հրաշալի նախաձեռնությունից, շատ ափսոս, որ 90-ականների սերունդը չուներ նման հնարավորություն, ինքս այսօր պարզապես հիացած էի։ Այստեղ անվճար կարելի է նաև ստանալ էլեկտրոնային նյութերից օգտվելու անսահմանափակ հնարավորություն, ներբեռնել Ձեզ հետաքրքրող ռեսուրսներ։

#dibrary-ն smoke free է, սակայն այստեղ կարող եք կրկին անվճար պատրաստել Ձեզ սուրճ, վերալիցքավորել Ձեր սմարթֆոնը կամ այլ էլեկտրոնային սարք, ինչու չէ, նաև աշխատել:

«Թումանյան» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան մասնաճյուղի հաճախորդ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մասնավորապես՝ Դասական ավանդներ՝ 0.25%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքներով, ՀՀ դրամով փոխանցումներ՝ անվճար, Անշարժ գույքի գրավով ապահովված ԱՄՆ դոլարով անհատական վարկեր՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝ 11%` 12%-ի փոխարեն՝ առանց եկամտի հավաստման վարկերի դեպքում, 9%` 10%-ի փոխարեն՝ եկամտի հավաստմամբ վարկերի դեպքում, Երաշխավորությամբ անհատական վարկեր ԱՄՆ դոլարով՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝ 12%՝ 13%-ի փոխարեն, SWIFT փոխանցումներ՝ ստանդարտ միջնորդավճարից -25% զեղչով, Նոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար՝ գործառնությունների կատարում EvocaToken հավելվածով՝ 1 տարի անվճար, Անհատական պահատուփերի վարձակալություն՝ առաջին տարին -50% զեղչով, Քարտերի տարեկան սպասարկման վճար՝ քարտի ամբողջ ժամկետի համար (3 տարի) -30% զեղչով, այսինքն՝

Visa Classic, MasterCard Standard քարտեր` 3,500 դրամ՝ 5,000 դրամի փոխարեն
Visa Gold, MasterCard Gold քարտեր` 10,500 դրամ՝ 15,000 դրամի փոխարեն
Պրեմիում դասի Visa Infinite քարտ` 70,000 դրամ՝ 100,000-ի փոխարեն
ArCa Vision քարտեր՝ 0 դրամ:

Հիշեցնեմ, որ մայիսին Evocabank-ը նոր մասնաճյուղ էր բացել Մալաթիա Սեբաստիա համայնքում, իսկ շուտով կբացի ևս մի նոր մասնաճյուղ Նոր-Նորք համայնքում։ Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ:

back-top