Հիրավի սա Ռուսաստանի եւ Հայաստանի սոցիալական, մշակութային և կրթական կապերի զարգացման գործում մեծ քայլ է, որը ստեղծվել է հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ջանքերով: "Дом Русской книги"-ն յուրահատուկ մշակութային կենտրոն է, որի շնորհիվ ընթերցողները ոչ միայն մուտք կունենան կրթական և գեղարվեստական գրականություն, այլև կկարողանան հանդիպել տարբեր հեղինակների հետ, մասնակցել դասական և ջազ երաժշտության երեկոների և ներկա լինել Հայաստանի և Ռուսաստանի արվեստին նվիրված ցուցահանդեսների: Հյուրանոցին կից գործում է նաև Ռուսական Գրքի Տունը, որտեղ կարող եք ձեռք բերել, կամ տեղում ընթերցել ռուսական գրականություն, կամ կազմակերպել գործնական հանդիպումներ գրադարանում գործող սրճարանում:
Կենտրոնի այցելուներին հասանելի կլինի Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանի էլեկտրոնային արխիվը`ավելի քան 200 հազար գրքեր սոցիալական և հումանիտար գիտությունների, բնական և տեխնիկական առարկաների, բժշկության և այլ ոլորտներում: "Дом Русской книги"-ում ներկայացված են մոտ 1200 գրքեր դասական և ժամանանակից գրողների կողմից:
Հով և հարմարավետ սրահներում բոլոր ընթերցասերները ամեն օր կարող են այցելել տեղում ընթերցելու, գնելու, կամ պարզապես գրքի շուրժ շփվելու, թեյելու համար: Այստեղ ներկայացված են ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային հեղինակների հայտնի ստեղծագործություններ ռուսերեն լեզվով:
Բացման հանդիսավոր միջոցառման հյուրերն էին գրողներ, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, հյուրեր, ովքեր ժամանաել էին ՌԴ-ից հատուկ մշակութային այս կենտրոնի բացման կապակցությամբ: