DONGFENG ընկերությունը հիմնադրվել է 1954 թ.-ին: Ընկերությունն ունի երկու խոշոր ապրանքանիշեր՝ Chenglong և Dongfeng Forthing: Առևտրային տրանսպորտային միջոցները ներառում են տրակտորներ, մարդատարներ, բեռնատարներ, էլեկտրական սանիտարական մեքենաներ: DONGFENG ընկերությունը տարեկան արտադրում է 100 000 առևտրային և 400 000 մարդատար ավտոմեքենաներ: Բրենդը ներկայացված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռաթարում, Ռուսաստանում, Հարավային և Հյուսիսային Կորեայում, Չիլիում, Պերուում, հիմա արդեն նաև Հայաստանում:
Հայաստանյան շուկայում բրենդը ներկայանում է բացառապես 2022թ.-ի մոդելներով՝ T5 Evo բենզինային, Rich 6 դիզելային, ինչպես նաև S 60 EV էլեկտրոմոբիլով, որն արտադրվել է հենց Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայաստանյան բնակլիմայական պայմանները:
DONGFENG-ի S 60 EV էլեկտրոմոբը բացի այն, որ 100% ելեկտրական է, հնարավորություն է տալիս մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 410 կմ վազք: Էլեկտրոմոբիլը ներկայացված է երկու տարբերակով՝ Comfort և Luxe: Ներկայումս DONGFENG ընկերությունը կենտրոնացած է էլեկտրոմոբիլների նոր մոդելների մշակման և արտադրման մեջ, ինչը ենթադրում է, որ առաջիկայում կներկայացվեն արդեն առկա մոդելների էլեկտրական տարբերակները, ինչպես նաև նոր էլեկտրական տարբերակներ:
Երևանյան սրահում կարող եք անձամբ գնահատել տեսականին, իսկ գնելու դեպքում նաև ձեռք բերել ապառիկ տարբերակով հենց տեղում: Միացեք DONGFENG երևանյան սրահի սոց. էջերին, որտեղ պարբերաբար ներկայացվում են մոդելները, գները, ինչպես նաև առաջարկները:
Երևան-Սևան մայրուղի
(091) 25 44 44