l

lifestyle

ՁԻԹԵՆԻ ռեստորանի բացումը Շիրակի 2/9 հասցեում

Ամենահայկական հյուրասիրությունը գիտե՞ք որնա, երբ ընկերների, գործընկերների, դրսից եկած հյուրերի ու իհարկե ընտանիքի անդամների հետ ուզում ես գնալ մի տեղ ՀԱՄՈՎ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ (իհարկե եթե տուն չես հրավիրում): Էդ ժողովրդական "ՀԱՄՈՎ ՀԱՑ ԵՆ ՏԱԼԻՍ"-ը հենց էնպես չի ասված: Շիրակի 2/9 հասցեում բացված ՁԻԹԵՆԻՆ, վստահ եմ, կդառնա բոլորի կողմից սիրված նոր վայր ու հիմա ես ցույց կտամ և կասեմ թե ինչու:

Այ այսպիսի նոր ժամանցավայր, որտեղ ներկայացված է հայկական և եվրոպական խոհանոց, իսկ կից էլ գործում է արագ սննդի կետ, եթե Դուք պարզապես մի քանի րոպե ունեք քաղցը հագեցնելու համար: Ձիթենին ունի 12 առանձնասրահներ, այն հենց միայն առանձնասրահներից է բաղկացած, այսինքն կոնցեպտը հենց ընկերական ու ընտանեկան խմբերով առանձին սրահներում համեղ հյուրընկալվելն է:

Գործում է այն ամեն օր 10.00-ից մինչ կեսգիշեր, ինչպես տեսնում եք տարբերվում է իր մոդեռն ոճով, բոլոր սրահների ինտերիերները տարբեր են, դրանք նախատեսված են 6-40 հյուրերի համար. կարող եք 6-8 հյուրերով փոքր սրահներն ամրագրել, կարող եք 20-40 հյուրերով նշել Ձեր առիթը մեծ սրահներից մեկում: Բացօթյա հատվածում նաև բարն է, ինչպես արդեն ասացի՝ նույն հասցեում նաև գործում է արագ սննդի կետ, որտեղ կարող եք տեղում սնվել կամ սնունդը վերցնել Ձեզ հետ: Բացի իհարկե հայկական մեր ամենահայտնի ուտեստները, մոնյուում կգտնեք եվրոպական ուտեստներ, բայց նաև կան էլեմենտներ վրացական չինական, իսպանական խոհանոցներից: Ի դեպ, գործում է նաև առաքում:

Շիրակի 2/9

041-100 809

FB / IG

back-top