l

lifestyle

ELEGANT հագուստի սրահի 1-ամյակը Մեգամոլում

ELEGANT հագուստի սրահը, որը ոլորտում է արդեն 6 տարի, նշեց Մեգամոլում բացված իր սրահի 1-ամյակը: Սրահը բացվել էր նախորդ տարի պատերազմական շրջանում, առաջիններից էր, որ հրաժարվեց թուրքական արտադրանք ներմուծելուց և սկսեց ներկայացնել հայկական արտադրանք: Փաստացի նախաձեռնությունը հաջողություն ունեցավ և ELEGANT-ն այժմ նշում է իր փոքրիկ հաղթանակը:

Նախ ԲՌԱՎՈ այս զույգին: Նարբե Պողոսյանին և Աստղիկ Ալավերդյանին հեռուստաեթերից եք ծանոթ, սակայն վերջին տարիներին նրանք ավելի սիրված ու հայտնի են իրենց ստեղծած ELEGANT բրենդով: Այս հագուստի սրահներն արդեն երեքն են՝ Մեգամոլում, Երևան Մոլում, ինչպես նաև Ստեփանակերտում: Տնտեսական այս բարդ շրջանում Նարբեին և Աստղիկին հաջողվեց պահպանել բիզնեսը և ավելի զարգացնել՝ բացելով նոր սրահներ, որոնցից մեկը Արցախում:

 Ներկայացված է նորաոճ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ կանանց համար, ինչպես նշեցի գրեթե ամբողջությամբ հայկական արտադրության: Տաբատներ, բլուզներ, վերարկուներ, կոշիկ և պայուսակներ: Ի դեպ ELEGANT-ն արդեն ներկայացնում է նաև հայկական արտադրության ջինսե տաբատներ, որոնք ստեղծվում են նոր տեխնոլոգիաներով, անցնում են էկո վերամշակում և ներկվում են ոչ քիմիական նյութերով: Սրահը ծավալում է նաև շատ ակտիվ առցանց գործունեություն: Ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը ակտիվորեն ներկայացնում են բոլոր մոդելները, զեղչերը, առաջարկները, իսկ առաքումն էլ թե Հայաստանում թե Արցախում անվճար է: Այս պահին ELEGANT-ի տեսականին կարող եք նաև առաքմամբ պատվիրել Եվրոպայում և Ռուսաստանում: Եկեք սատարենք մեր հայկական արտադրությանը, օգնենք այս հրաշալի թիմին էլ ավելի ծավալվել և իրենց I AM ARMENIAN շարքը դարձնել հասանելի ամբողջ Աշխարհում: 

MEGAMALL

YEREVAN MALL

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

+374 93 285353

FB / IG 

 

back-top