l

lifestyle

Elise Event Planning-ի բացումը Սայաթ-Նովա 19/1 հասցեում

2021թ.-ը կարծես խոստանում է լինել ավելի բարեհաջող թե բիզնեսի կառավարման, թե միջոցառումների անցկացման տեսանկյունից: Սայաթ-նովա 19/1 հասցեում բացվել է Elise Event Planning-ը, որը զբաղվում է տարբեր մասշտաբների և ձևաչափերի միջոցառումների կորդինացմամաբ և կազմակերպմամբ: Բացի միջոցառումների անցկացումը, Elise Event Planning-ում նաև կազմակերպվում են դասընթացներ, որոնց ընթացքում կարող եք սովորել միջոցառման համակարգում, ստիլիստիկա, ֆլորիստիկա, բյուջետավորում: Այս մասին ավելին՝ Կամոբլոգում:

Հարսանյաց արարողությունների, բանկետների, մանկական, ծննդյան առիթների կազմակերպում, ձևավորում և կորդինացում: Elise Event Planning-ի թիմը պատրաստ է համագործակցել ցանկացած բյուջեի, ծավալի և նախասիրության պատվերի դեպքում: Միջոցառումների պլանավորման և կառավարման գործընթացները ներառում են բյուջետավորումը, աշխատանքը մատակարարների հետ, ժամանակի կառավարումը, տեխնիկական խնդիրների լուծումը և իհարկե վերահսկողությունը միջոցառման ողջ ընթացքում: 

Elise Event Planning-ը ստեղծել է մատուցվող ծառայությունների ամբողջական փաթեթ, որի արդյունքում Դուք պարզապես դիմելով մեկ ընկերության՝ ազատվում եք բոլոր խնդիրներից ու խնայում եք Ձեր ժամանակը: Ի դեպ, կազմակերպությունը պատրաստ է նաև համագործակցել փոքր միջոցառումների, ինչպես նաև ոչ ամբողջական մասնակցության դեպքում: Elise Event Planning-ը նաև առաջարկում է անհատական ոճաբանի ծառայություն, ով նորապսակներին կամ հոբելյարներին կօգնի ընտրել իրենց ոճը այդ կարևոր օրվա համար: Նաև ինձ դուր եկավ այն փաստը, որ Elise Event Planning-ի կորդինացնող ասիստենտը ողջ միջոցառման ընթացքում ներկա է լինելու և օգնելու է Ձեզ բոլոր առաջացող խնդիրների դեպքում: 

Ընկերությունն արդեն ունի համագործակցման պայմանագրեր ոլորտի լավագույն ընկերությունների՝ հագուստի, ծաղկային, դեկոր սրահների հետ: Elise Event Planning-ի գրասենյակում կարող եք ստանալ Ձեր բոլոր հարցերի պատասխանները, կամ կարող եք նաև ուղղել դրանք սոց-էջերով և հաղորդագրությամբ:

Elise Event Planning-ն անցկացնում է նաև միջոցառումների կազմակերպման և պլանավորման դասընթացներ։ Դասընթացն անցկացվելու է երկու մասով՝ տեսական և պրակտիկ: Դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները կիսվելու են սեփական փորձով և գիտելիքներով։

Առաջին դասընթացի տևողությունը՝ 2 շաբաթ է, այն կանցկացվի հունվարի 19-30-ը հենց Elise Event Planning-ի գրասենյակում: Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ F&B (ռեստորանային բիզնես), մարքեթինգ, մշակույթի ազդեցությունը միջոցառման կազմակերպման վրա, պլանավորման գործընթաց և բյուջետավորում, ստիլիստիկա, ֆլորիստիկա: Դասընթացներն անցկացվելու են ոլորտի լավագույն մասնագետների կողմից (կարող եք հետևել մասնագետներին Elise Event Planning-ի ինստագրամյան էջում), իսկ դասընթացներից հետո բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ: Մանրամասների համար՝ գրեք հաղորդագրություն կամ զանգահարեք 093-18 65 95 հեռախոսահամարով:

Սայաթ Նովա 19/1

093-18 65 95

Facebook/Elise Event Planning

Instagram/elise.planning  

back-top