Պլանավորեք ձեր միջոցառումները ԷԼԻԶԱ նոր ռեստորանային համալիրում, որն արդեն պաշտոնապես բացել է իր դռները: Երկու հարկերում՝ 100-300 հյուրերի համար նախատեսված երկու սրահներն են, գործում է նաև մինչև 150 փոքրիկների համար նախատեսված մանկական սրահը: Մայիսի վերջին արդեն իսկ կգործի ԷԼԻԶԱ կենտրոնի բացօթյա հատվածը, որտեղ ևս կարող եք կազմակերպել ձեր միջոցառումները: Հայկական ավանդական, եվրոպական և լիբանանյան խոհանոց բարձրակարգ խոհարարների կողմից և բազմաժանր երաժշտական կատարումներով Ramaya բենդից:
Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, երաժշտական անակնկալներ և խաղարկություն, որի ընթացքում հաջողակ հյուրերից մեկը շահեց 30 անձի համար հյուրասիրություն Էլիզա ռեստորանային համալիրում: Միջոցառման գործընկերներ՝ Armenia Wine, Coca Cola Armenia, Zeytun Sweet, LaSany bakery & design studio: Նշեմ նաև, որ Ապրիլի 7-ին այստեղ կազմակերպվում է տոնական ծրագիր Մայրության տոնին ընդառաջ, որին մասնակցելու համար արդեն իսկ կարող եք ամրագրել սեղաններ նշված հեռախոսահամարներով:
Շիրազի 39
010/099-57 20 20
Facebook/ELIZA Cafe&Restaurant
Instagram/eliza.restaurant