Ստացված նախագիծ, ընկերական մթնոլորտ ու շատ գրկաբաց անձնակազմ, ինչի արդյունքում մենք ամբողջ թիմով ոչ թե աշխատում էինք, այլ վայելում: Լողավազանը, ինչպես տեսնում եք ֆոտոշարքից, շատ գեղեցիկ է, հարմար, այն գործում է ամեն օր՝ առավոտյան 11.00-ից մինչ 20.00-ն: Աշխատանքային օրերին մուտքավճարն է 8 000 դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 10 000 դրամ: Ընդհանուր կոմպլեքսը ընտանեկան հանգստի շատ լավ տեղ էր, բայց հատկապես ուրբաթ-շաբաթ օրերին, կարծում եմ, այն ավելի երիտասարդական շունչ կունենա, քանի որ նվագելու են սիրված DJ-ներ, կազմակերպվելու են թեմատիկ փարթիներ: Գիտեք, երբ ծնունդ ես նշում ու ուզում ես լավ տեղ գտնել լողավազանով, որտեղ ընկերներով լավ ժամանակ կանցկացնես, այ տենց մթնոլորտ էր էստեղ, ես այստեղ կնշեի ծնունդս, իդեալական էր այդ առումով: Ստացել էին ոսկե միջինը, համ նորաոճ էր, համ "տնավարի", էն որ քեզ զգում ես, ոնց որ հարուստ ընկերոջտ առանձնատանը, սենց ասեմ: Համ ճոխ, համ հայկականոտ, համ ոնց որ Իբիցայում լինես, համ ոնց որ Դիլիջանի լավ առանձնատանդ մեջ լինես: Ինձ մոտ տպավորությունն էդպես էր:
Կարծում եմ ամենասիրված լողավազաններիցա դառնալու ամռանը, էնպես որ շտապեք առաջինը գնահատել: Շատ հարմար էր ռեստորանը, որը կարող է ընդունել մինչև 80 հյուր: Շեֆ-խոհարարը խոստացավ բոլորին զարմացնել հեղինակային ուտեստներով ու տարբերվող ձեռագրով, բայց մենք խոսք տվեցինք մի օր առանձին գնալ ու փորձել, քանի որ մենք պարզապես խոսքերով համոզվողներից չենք: Ռեստորանը գործում է մինչ կեսգիշեր, եթե որոշել եք պարզապես օգտվել ռեստորանից, իրականում երեկոյան ժամերին էլ կարող եք գալ, լողավազանի շուրջ օգտվել բարից ու հանգստանալ: Ի դեպ, քանի որ հարևանությամբ EMERAN COMPLEX-ը նաև առաջարկում է վարձով առանձնատներ, այստեղ մշակվել է հատուկ հարսանեկան փաթեթ: Նրանք, ովքեր կնշեն EMERAN COMPLEX-ում իրենց հարսանիքը, որպես նվեր կարող են հենց հարևանությամբ գործող առանձնատներում էլ հանգստանալ:
Դուք ֆոտո/վիդեո շարքից էլ կտեսենք, որ իրոք շատ լավ էր կազմակերպված ու բոլոր հյուրերն իրոք հանգստանում էին: Գիտեք դա տնօրինության ու անձնակազմի ձեռքբերումն է արդեն, երբ տանտերը գրկաբաց է ընդունում հյուրերին, նամռոտ դեմքով ու ձև բռնած չի լինում, բոլորը ի սրտե վայելում են ու դա կարծում եմ հենց այստեղի գլխավոր առանձնահատկություններից էր: Այցելեք, ինքներդ, համոզվեք, մեզ շատ դուր եկավ, կարծում եմ Դուք էլ կհանավանեք այս նոր ժամանցավայրը:
Աշտարակի խճ. 20
033-08 70 87