l

lifestyle

Ինչպես հայուհին որոշեց, թե ինչ է կրելու Էմիլին Փարիզում

Այս շրջանում բոլորս ենք տանն ավելի շատ ժամանակ անցկացնում, ու երբեմն ֆեյսբուքյան ֆիդից կտրվելու համար փորձում ենք նոր ֆիլմ գտնել, կամ ավելի լավ է սերիալ, որը մեզ մի փոքր կցրի հոգեբանական ճնշվածությունից: Չգիտեմ, արդեն դիտել եք թե ոչ աշնան ամենաքննարկվող սերիալը՝ Emily In Paris-ը, եթե դիտել եք, այս փոստն ավելի հետաքրքրությամբ կկարդաք, եթե դեռ ոչ՝ հաստատ այս գիշեր կսկսեք դիտել: Պատճառը միայն իրոք ստացված թեթև սերիալը չի, այլ նաև հայազգի ոճաբան Պատրիսիա Ֆիլդը, ում և վստահվել է Էմիլիի բոլոր լուքերը սերիալում:

  • Կամո Թովմասյան

Emily In Paris-ը Նեթֆլիքսի ամենաստացված նախագծերից է, կարող եմ նաև ասել՝ Փարիզը ներկայացնող լավագույն սերիալներից մեկը: Այն պատմում է ամերիկուհի Էմիլիի մասին, ով գործուղման է մեկնում Փարիզ, դառնում ինֆլուենսեր, սիրահարվում... մի խոսքով ժամանակակից մոխրոտիկն է: Ֆիլմի գլխավոր աստղը Լիլի Քոլինզն է, ով հայտնի երաժիշտ Ֆիլ Քոլինզի դուստրն է: Ֆիլմի առաջին սեզոնը 10 էպիզոդ ունի, դրանք կարճ են, շատ թեթև են դիտվում, մենք ընկերներով ամբողջ առաջին եթերաշրջանը դիտեցինք 3 ժամում, մեկ երեկոյի ընթացքում: Սերիալի հեղինակը Դառեն Սթարն է՝ Sex and the City-ի ստեղծողը, ևս մեկ առիթ բաց չթողնելու համար այս սերիալը: Իհարկե այն ավելի շատ դուր կգա կանանց, բայց սերիալում շատ հետաքրքիր սիրային գիծ կա, որն էլ կհետաքրքրի տղամարդկանց, այնպես որ Emily In Paris-ն ավելի շատ պետք է դիտել զույգերով կամ ընկերներով: Տիպիկ ֆրանսիական մուդ, ազատ հարաբերություններ...կարճ ասած՝ ինչ անել, եթե քնել ես ամենամոտ ընկերուհուդ համ եղբոր, համ բոյֆրենդի հետ: Սերիալը խորհուրդ եմ տալիս նաև դիտել բոլոր ինֆլուենսերներին ու մասնագետներին: Դիտել կարող եք ԱՅՍՏԵՂ:

Emily In Paris-ի ամենակարևոր գիծը ֆեշնն է, ու կարելի է ասել սերիալի մեխերից մեկը հենց Էմիլիի լուքերն են: CHANEL-ն արդեն հայտնել է, որ սերիալի պրեմիերայից հետո բրենդի վաճառքները 25%-ով ավելացել են, իսկ այս տարվա Հալոուինին Emily In Paris կերպարն ամենատարածվածն էր: Ցուցադրությունից մի քանի օր անց իրենց, մի շարք բրենդեր նույնպես հայտնեցին սերիալի շնորհիվ վաճառքների ավելացման մասին՝ Off-White (22,2%), Kangol (16,2%), Marc Jacobs (27,9%), Chiara Ferragni Collection (46,1%), Alice + Olivia ( 25%) Staud (65,6%): Ֆիլմի ոճաբանն է հայազգի Պատրիսիա Ֆիլդը՝ հոլուվուդյան ամենա այքոնիկ ոճաբաններից մեկը: 

Սա իմ հարցազրույցն է Պատրիսիա Ֆիլդի հետ, 2006 թ.-ին՝ El Style ամսագրում: Նա առաջին անգամ էր ներկայանում հայկական մամուլում ու խոսում իր հայկական արմատների մասին: 2006թ.-ի ամենահայտնի ֆիլմերից էր Devil Wears Prada-ն, որի ոճաբանը նույնպես Պատրիսիան է: Ես զանգահարեցի Նյու Յորք, որտեղ գտնվում է Պատրիսիայի շոուռումը: Նա անչափ զարմացավ լսելով, որ Հայաստանից լրագրող է զանգահարել ու ասաց. "Պատկերացնում եմ հիմա հայրս ինչպես կզարմանար, եթե իմանար, որ Հայաստանից ինձ զանգահարել են....."

-Ես երբևէ հայուհիների չեմ հանդիպել, միայն գիտեմ, որ Շերի երակներում էլ է հայկական արյուն հոսում: Իմ տատն ու պապն են եղել հայ: Նրանք տեղափոխվել են Ստամբուլ, իսկ ավելի ուշ՝ գաղթել ԱՄՆ: Հիշում եմ ցեղասպանության մասին հորս պատմությունները, սակայն մոռացել եմ, թե ինչպես է կոչվել նախնիներիս ծննդավայրը: Ինքս Հայաստանում չեմ եղել, և անգամ չգիտեմ՝ կունենա՞մ արդյոք հնարավորություն հայտնվելու Հայաստանում.... (հատված հարցազրույցից, 2006թ.)

80-ամյա Պատրիսիան արժանացել է 4 Costume Designers Guild Awards-ի, 2 Emmy Awards-ի և առաջադրվել է Օսկարի: Ծնվել է նա Նյու Յորքում՝ հույն-հայկական ընտանիքում, Պատրիսիայի հայրն է հայ: 70-ականներին Պատրիսիան ամերիկյան նորաձևության ոլորտում հայտնի է դառնում շնորհիվ իր ժամանակակից լեգինսների մշակմամբ: 

Այո, Sex and The City-ն և Devil Wears Prada-ն նույնպես Պատրիսիայի աշխատանքային ցանկում են: Հենց նա է որոշել Քերի Բրեդշոուի բոլոր ոճերը, նաև Ձեզ ծանոթ կլինեն Ugly Betty և Confessions of a Shopaholic ֆիլմերը, որտեղ ևս աշխատել է Պատրիսիան:

Emili In Paris սերիալում աշխատելու մասին. Ինձ համար սա նոր փորձություն էր: Ստեղծել ամերիկուհու կերպար, ով փորձում է ինտեգրվել փարիզյան նորաձության ոլորտում, այսինքն փաստացի ամերիկուհուն Փարիզի շիկը փախանցելը համարձակ քայլ էր և պարտավորեցնող, հուսով եմ փարիզուհիներն ինձ շատ խիստ չեն քննադատի:

Devil Wears Prada ֆիլմում աշխատելու մասին. Ֆիլմի բյուջեի մեծ հատվածը ծախսվել է Միռանդայի (Մերիլ սթրիփի հերոսուհին ֆիլմում) հագուստների վրա: Մերիլը մեր սերնդի լավագույն դերասահանուհիներից է, ինքնասիրահարված չէ, ու հենց դա էլ ես սիրում եմ նրա մեջ: Սթրիփն իսկական կին է՝ հմայիչ, խելացի, հետաքրքիր, ու, ամենակարևորը, նա կատակել գիտի:

Sex and The City սերիալում աշխատելու մասին. Սառայի հետ մենք արդեն աշխատել էինք "Մայամիի ռապսոդիան" ֆիլմում, ու Sex and The City-ում իմ հայտնվելը Սառայի հրավերով էր: Սերիալի հենց առաջին էպիզոդի ցուցադրությունից հետո ես մի ակնթարում դարձա հռչակավոր: Ոչ ոք չէր էլ սպասում, որ սերիալն այդքան մեծ հաջողություն կունենա: Մինչ օրս էլ Նյու Յորքում հազարավոր կանայք հագնվում են ինչպես Sex and The City-ի հերսուհիները և դա մեծ պատիվ է ինձ համար:

50 տարի, Նյու Յորքի հենց Times Square-ում գործել է Patricia Field-ի բուտիկը: Մի քանի տարի առաջ այն տեղափոխվեց ու այսօր գործում է 200 E Broadway #3D, New York, NY 10002 հասցեում, արդեն որպես Patricia Field ArtFashion Gallery: Եթե լինեք Նյու-Յորքում կարող եք այցելել: Շատ ակտիվ է նաև բրենդի օնլայն սրահը, որտեղ Դուք ավելի պարզ կհասկանաք մեր հայրենակցուհու թելադրած ոճը. patriciafield.com

Կիսվեք այս փոստով, եթե հավանեցիք այն, և միացեք ինձ Ինստագրամում ԱՅՍՏԵՂ, լինենք ընկերներ.....

back-top