l

lifestyle

Evocabank-ն ապագայից. #evocagirlz վառ ու գունեղ ֆոտոշարքը

Evocabank-ը հերթական տարբերվող նախագիծն է ներկայացրել ֆոտոշարքի տեսքով։ Բանկի գեղեցիկ սեռի աշխատակիցները նկարահանվել են #evocagirlz ֆուտուրիստական ֆոտոշարքում՝ ներկայանալով վառ, գունեղ, Evoca ոճում: Նախագիծը՝ Factory Production-ի, լուսանկարիչ՝ Արտաշես Մարտիրոսյան, ոճաբան՝ Արմեն Գալյան: Եկեք սեպտեմբերը սկսենք դրական լիցքերով ու տրամադրվածությամբ:

  • Kamo Tovmasyan

Բանկի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Լյուսի Սարուխանյանը ներկայացնում է նախագծի մասին գաղտնիքներ։ «Այս տարին լի է մարտահրավերներով ու փոփոխություններով։ Անկախ այդ ամենից՝ մենք ուզում ենք սեպտեմբերը սկսել դրական լիցքերով ու տրամադրվածությամբ։ Ներկայացրել ենք մեր թիմի աղջիկներին Evoca ոճով՝ յուրօրինակ, ուժեղ, տարբերվող, վառ ու ժամանակակից։ Չէ՞ որ այս իրավիճակը ժամանակավոր է, իսկ ոճը՝ հավերժական։ Նախագծի շրջանակներում աշխատել ենք պրոֆեսիոնալների խմբի հետ՝ կրեատիվ պրոդյուսեր, ոճաբան, լուսանկարիչ և այլն․․․ Ուզում էինք ստանալ միջազգային նորաձև ամսագրի շապիկի կադրեր։ Արդյունքը, կարծում եմ՝ տպավորիչ է»։ 

back-top