Kamancha
l

lifestyle

Evocabank-ի Visa Infinite նոր քարտի շքեղ շնորհանդեսը

Օրերս Evocabank-ը կազմակերպել էր հերթական շքեղ միջոցառումը, որի ընթացում տեղի ունեցավ նոր` Visa Infinite քարտի շնորհանդեսը։ Որպես միջոցառման անցկացման վայր ընտրվել էր Վելոտրեկը`օրիգինալ ու անսպասելի: Երեկոն լի էր անակնկալներով, նվերներով ու իհարկե լավ տրամադրությամբ։ Միջոցառմանը ներկա էին Evocabank-ի հաճախորդները, գործընկերները, հյուրեր Կենտրոնական բանկից և գործընկեր-բանկերից, ինչպես նաև Visa International-ի տարածաշրջանային բիզնես զարգացման տնօրեն` Իրինա Վաչարաձեն:

  • Kamo Tovmasyan

Visa Infinite-ը Visa քարտերի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ: Այս ստատուս քարտն իսկապես անհրաժեշտություն է հաճախ ճամփորդող, օնլայն և օֆլայն գնումներ կատարող յուրաքանչյուր անհատի համար։

Միջոցառումը մեկնարկեց Բանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի ողջույնի խոսքով: Երեկոյի ընթացքում հանդես եկավ Բանկի գովազդային դեմք և բրենդ ամբասադոր Իվետա Մուկուչյանը, այնուհետև իր փայլուն կատարմամբ հյուրերին տոնական տրամադրություն փոխանցեց Սրբուկը: Evocabank-ն անսպասելի հայտարարությամբ նշեց, որ այն բոլոր անձինք, ովքեր միջոցառման հրավեր էին ստացել, կարող են դիմել Evocabank և ստանալ Visa Infinte պրեմիում քարտը նվեր՝ անվճար և առանց տարեկան սպասարկման վճարի: Ի դեպ, Evocabank-ի Visa Infinte քարտապաններն ավտոմատ դառնում են Բանկի VIP հաճախորդներ և անվճար սպասարկվելու են գլխամասում գտնվող VIP ZONE-ում։ 

Որպես օրիգինալ, նորաոճ, վառ, տարբերվող ու ժամանակակից բանկ, Evocabank-ը հյուրերին զարմացրեց ևս մեկ հայտարարությամբ. բոլոր այն անձինք` blogger-ները, երգիչներն ու երգչուհիները, դերասաններն ու դերասանուհիները, այսինքն` բոլոր այն influencer-ներն, ովքեր ունեն 20,000-ից ավել հետևորդ instagram-ում կամ facebook-ում, կարող են դիմել Evocabank և ստանալ Visa Infinite քարտն անվճար։ Նրանք կդառնան Evocabank-ի VIP գործընկեր և կսպասարկվեն Բանկի VIP ZONE-ում անվճար: Երեկոն եզրափակվեց անմոռանալի հրավառությամբ:

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է։ Այն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը եւ աշխատում է mobile-first ֆորմատով, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի է առնվում, որ այն հարմար լինի օգտագործել EvocaTouch հավելվածով: Evocabank-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվում է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

EVOCABANK

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top