Kamancha
l

lifestyle

FABRICA restaurant & more-ի բացումը Սարյան 9 հասցեում

Հրաշալի նոր վայր եմ ներկայացնում Սարյան 9 հասցեում: FABRICA restaurant & more-ը նախ կզարմացնի իր օրիգինալ ինտերիերով, հետո, անկասկած, կզարմացնի իր մսային և ձկնային ուտեստներով (ի դեպ, միսն այստեղ մշակվում է dry aged համակարգով), դե էլ ի՛նչ Սարյան փողոց առանց գինու, այնպես որ լավ ու բազմազան գինին էլ, իհարկե, ձեր ընտրությամբ: Բացման շնորհանդեսը, հյուրերը, տպավորությունները. դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan


FABRICA երկհարկանի նոր ժամանցավայրը այն հյուրերի համար է, ովքեր գնահատում են համեղ սնունդը, լավ մթնոլորտը և, իհարկե, լավ գինին: Բացօթյա հատվածն, ինչպես նաև երկորրդ հարկում գտնվող բացօթյա տերասանը, հատկապես ամռանը, վստահ եմ դառնալու է Սարյանի ամենասիրված անկյուններից մեկը: Ի դեպ, FABRICA-ն գործում է առավտյան 9.30-ից մինչև գիշերվա 02.00-ը, ինչով ևս առանձնանում է: Թե առավոտյան լավ նախաճաշի, թե երեկոյան ընթրիքի ժամին FABRICA-ի հյուրընկալ դռները միշտ բաց են: Երկրորդ հարկում երեկոյան կարող եք նաև լավ նարգիլե վայելել: Իհարկե գինու փողոց Սարյանում բացվելով՝ FABRICA-ն չէր կարող չներկայացնել թե հայկական, թե միջազգային հայտնի գինիների շարք, ու դրանց հետ համահունչ ուտեստներ: Խոհանոցը վստահվել է Եվրոպայից հրավիրված Շեֆ-խոհարարին, ով կզարմացնի իր հատուկ հեղինակային ուտեստներով՝ սթեյքերի, բուրգերների համեղությամբ, ինչպես նաև seafood-ի սիրահարներին առաջարկելով թարմ ու յուրօրինակ ուտեստներ: Համադամ աղանդերն ու քաղցրը մենյուի կարևոր մասն են կազմում, նրանք միշտ թարմ են ու համեղ: FABRICA-ի միսը մշակվում է dry aged համակարգով, ուստի այն չսառեցված է, միշտ թարմ, ու վստահ կարող եմ ասել, որ տարբերվում է ձեր համտեսած մսային ուտեստներից: Week-End-ներին FABRICA-ն հրավիրում է լսելու սիրված DJ-ների, այնպես որ հիշեք հասցեն՝ Սարյան 9, միացեք ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին ու այցելեք FABRICA. նոր ու տարբերվող վայր Սարյանում….

Սարյան 9

Facebook/ Fabrica

Instagram/ fabrica_restaurant_and_more

back-top