Kamancha
l

lifestyle

Ֆրանսիայի ազգային տոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության այգում

Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ամեն տարի նշում է հատուկ ոգևորությամբ: Դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն հայտնեց դեսպանության հյուրերին և գործընկերներին նշելով, որ ուրախ է միասին նշել Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում: Ֆրանսիայի Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կազմակերպմանը մասնակցած բոլոր գործընկերներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել միջոցառումը:

 

  • Kamo Tovmasyan

Միջոցառմանը օրհներգերը կատարեցին Հանրապետական գվարդիայի լարային քառյակը և Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը, ովքեր Հայաստան էին ժամանել դեսպանության հրավերով հուլիսի 13-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում անվճար համերգով հանդես գալու համար: 

back-top