l

lifestyle

Big Love Show 2020-ը, Գոթիեի Freak Show-ն և Դալիի ցուցահանդեսը Մոսկվայում

Week-End-ին Մոսկվայում էի: Լեգենդար դիզայներ Ժան Փոլ Գոթիեն Մոսկվայում ցուցադրում էր իր Freak Show-ն, բոլոր ռուս աստղերը երգում էին Big Love Show 2020-ին, Դալիի ամենամեծ ցուցահանդեսն էր բացվել...մի խոսքով էնտեղ էլ էր ցուրտ, բայց գոնե բան կար անելու: Կարծում եմ դուր կգա Ձեզ այս փոստը, անպայման կարդացեք, շեյր արեք, ու նաև միացեք ինստագրամիս էջին, էնտեղ հետաքրքիր սթորիներ եմ անում:

  • Kamo Tovmasyan

Big Love Show-ն ամեն տարի Սիրո տոնին ընդառաջ կազմակերպում է մեգահամերգ, որտեղ երգում են բոլոր թրենդային աստղերը: Տոմսի արժեքը սկսվում է 3700 ռուբլուց, սխալ էր իհարկե պարահրապարակում տոմս գնելը, քանի որ հազարավոր մասնակիցների մեջ արդեն կորում էիր, մյուս տարի նստած տեղերա պետք առնել: Ոչինչ չէ, որ սենց խոսակցական լեզվով եմ գրում, ինձ թվումա արդեն հոգնացնումա ճաճանչափայլ հայերենով տեքստերը, նենց գրեմ, որ ես էլ հաճույք ստանամ:

Տիմատի, Գագարինա, Զիվերտ, Զվերև, Լոբոդա...բոլորը կային, ցնցող շոու էր, թույն սաունդ, ու 20 տարվա ընդմիջումից հետո էր բեմ բարձրացավ 90-ականների ամենասեքսուալ երգչուհին՝ Նատալյա Վետլիցկայան: 

Բոլոր ընկերներիս համոզում էի գային հետս, չեմուչում էին անում, իսկ երբ ինստասթորիներս տեսան սկսեցին գրել, թե խի չէիր ասում որ սենց թույն աստղեր կան:

Մենակ պարային համարների, վիզուալ էֆեկտների, բեմական ռեժիսուրայի համար արժեր գնալ: Մոտ 3 ժամ նոնստոպ համերգ, թույն էր:

Հաջորդ տարի ուզում եմ խումբ հավաքեմ ու գնանք պարելու, հետևեք, հենց սկսեմ գրանցումները միացեք ինձ, չեք փոշմանի:

Այս վիդեոյում ընդհանուր օրացույցն է, մոտավոր կարող եք հասկանալ, թե ինչ էր այնտեղ կատարվում:

Ժան Փոլ Գոթիերն ինչպես գիտեք այս տարի հայտարարեց իր գործունեության ավարտի մասին, բայց դա վերաբերվում էր միայն բարձր նորաձևության բիզնեսին: Դիզայներն այս ընթացքում շրջագայում է, Փարիզից ու լոնդոնից հետո Մոսկվայում ներկայացնելով իր  FASHION FREAK SHOW-ն: Նրանք, ովքեր դեռ Մոսկվայում են, մինչ ամսի 16-ը կհասցնեն այցելել, տոմսերի արժեքը 2700-15000 ռուբլի է, օրեկան 2 ներկայացում:

Ինչ է  FASHION FREAK SHOW-ն? Ներկայացումը փարիզյան մուլեն Ռուժի, Լիդոյի ու Քրեյզի հորսի միքսն է, կաբարե-ներկայացում 18 և ավելի տարեկան անձանց համար: Պատմությունը ներկայացնում է Ժան Փոլի կյանքը, ինչպես է նա սկսել ստեղծագործել, ինչպես է մահացել նրա ընկերը ՁԻԱՀ-ից, ինչպես է նրա տատիկն օգնել կայացման հարցում.... 

FASHION FREAK SHOW-ն դուր կգա նորաձևության, կոնկրետ Ժան Փոլի, դիզայնի, երաժշտության սիրահարներին:

Հասցեն գրված է, Մոսկվայի երիտասարդության պալատում է, գեղեցիկ կհագնվեք, այնտեղ ամենուր ֆոտոհատվածներ էին: Ներսում նկարել արգելվում է:

Հունվարի 25-մարտի 25-ը Մոսկվայի Мане́ж-ում ընթանում է լեգենդար Սալվադոր Դալիի՝ մինչ օրս Ռուսաստանում ներկայացված ամենամեծ ցուցահանդեսը:

Սա այս պահի ամենաթոփ իրադարձությունն էր, ու մեզ տեղեկացրեցին, որ հերթը տևում է մոտ 2 ժամ, իսկ Մոսկվայում աննկարագրելի ցուրտ էր, այնպես որ ես այդպես էլ չգնացի անկեղծ ասաց, բայց հիմա գլխիս եմ տալիս: Ճիշտ է մարդ ամսին Երևանում նույնպես կցուցադրվեն Դալիի աշխատանքները, բայց կարծում եմ Մոսկվայի ցուցահանդեսն ավելի մասշտաբային էր: 

«Сальвадор Дали. Магическое искусство» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են 180 աշխատանքներ, այդ թվում «Портрет моей сестры» (1925), «Невидимый человек» (1929-32), «Загадочные элементы пейзажа» (1934), «Мягкий автопортрет с жареным беконом» (1941), «Дематериализация под носом у Нерона» (1947), «Максимальная скорость Мадонны Рафаэля» (1954) գործերը: Манеж-ի հասցեն է՝ Манежная пл., 1, տոմսի արժեքը 600 / 750 ռուբլի է, աուդիոգիդի համար էլ կվճարեք 350 ռուբլի: Օնլայն տոմսեր կարող եք գնել ԱՀԱ ԱՅՍՏԵՂԻՑ:

Նախորդ տարվա մայիսին Б. Новодмитровская, 36 հասցեում վերաբացվեց ՖԼԱԿՈՆ արտ-թաղամասը: Այն իրենից ներկայացնում է մի քանի շինություններից կազմված լոֆթ, որտեղ սրճարաններ են, ռուս դիզայներների սրահներ, ցուցահանդեսներ, բարեր, գրասենյակներ:

Հրաշալի վայր էր ժամանակակից արվեստի սիրահարների համար....

Բարեր, քոֆեշոփեր, ռեստորաններ....

Յուրահատուկ սրահներ, որտեղ ռուս դիզայներների հավաքածուներ էին....

Ամռանն էլ այստեղ միշտ տժժում են, այնպես որ բաց մի թողեք....

Դիզայնը նայեք ինչ հետաքրքիր է, շատ հաճելի էր զբոսնել, գնումներ կատարել, մոտ 3 ժամ այստեղ ենք անցկացրել....

Եվս մի տարօրինակ վայր, որտեղ եղա այս անգամ, Եկատիրինայի սիրային հանդիպումների շինությունը, որն այժմ գործում է որպես ուզբեկական ռեստորան: Պատմությունը շատ հետաքրքիր էր, ժամանակին այս շինությունը թագավորական աղավնատուն էր, որտեղ գրաֆ Օռլովը պահել է իր աղունիկներին, իսկ նրա եղբայրն էլ հատուկ թունելի միջոցով հանդիպել է Եկատերինա թագուհու հետ: Ռեստորանը հենց այդպես էլ կոչվում է ԳՐԱՖ ՕՌԼՈՎ: 2-й Михайловский Верхний пр-д, 2 հասցեում է գտնվում, ինչպես ասացի ուզբեկական խոհանոց է, ավելի հասուն տարիքի պետական պաշտոնյաների ավելի դուր կգա:

Հրավերն ընդունել էի մեր սիրելի Նարինեի և նրա մայրիկի կողմից, ինչպես ասում են հրաժաշտից առաջ մի բաժակ կենացը ճիշտ տեղին էր:

4 տեսակ փայտ էր օգտագործված ինտերիերում, մենեջերը ցանկության դեպքում կարող է պատմությունը ամբողջությամբ ներկայացնել, բայց այդ սա եզակի ռեստորաններից էր, որտեղ հնարավոր էր ծխել:

Մոսկվա-Երևան գիշերվա չվերթ, երեխան մոտ 30 րոպե բարձր ձայնով լացում է, սենց գրեմ, որ հանկարծ էլի մայրիկները չնեղանան-փոքրիկ անուշիկ երեխան մոտ կես ժամ շատ բարձր ու ականջները հաճելիորեն սղոցող ձայնով լացում է, դե հիմա երեխայա, երեխաների լացը նույնիսկ գիշերվա 3-ին հաճելիա (հատուկ ձեզ համար մայրիկներ)…մի խոսքով քնել չի լինում, ֆիլմ դիտել չի լինում, ականջները փակել չի լինում: Եվ ահա առաջին շարքերից հայտնվում է Մհեր Արմենիան, խնդրում է երեխային փոխանցել իրեն, սկսում է քայլել նրա հետ ինքնաթիռում ու երգում է փոքրիկի համար: Փոքրիկը հանգտանում է ու նույնիսկ քնում, ողջ ինքնաթիռը ծափահարում է Մհեր Արմենիային: Երևումա որ Մհերը հայրիկա ու գիտի ոնց նման դեպքերում վարվել: Էպիլոգ-մի բուռ ազգ ենք, ով ոնց կարողանումա պիտի օգնի հարևանին

Հասանք երևան....Հյուսիսային պողոտայում հայտնված ՍԻՐՏԸ ավելի շատ թակարդի մեջ հայտնված սրտիա նման, քան Վալենտինյան, էն որ ուզած չուզած սիրտդ պիտի հարմարվի, ինչ կա էդա...չնայած, մեզ մոտ շատերի մենթալիտետը հաշվի առնելով սրտերը հիմնականում տենց էլ լինում են, ճիշտ էլ պատկերվածա:

 

back-top