l

lifestyle

FredericM ընկերության հայաստանյան գործունեության 10-ամյակը

Մարկետինգային բիզնեսը տարածված է Հայաստանում, և մրցակցային այս հարթակում լինել առաջիններից, համաձայնեք՝ դժվար է: Հաջողության 10 տարի՝ շնորհիվ պրոֆեսիոնալ դեստրիբյուտորների: Ֆրանսիական 100% բնական բաղադրիչներ պարունակող կոսմետիկ միջոցների, խնամքի պարագաների և օծանելիքի ներմուծող FredericM ընկերությունը նշեց իր Հայատանյան գործունեության 10 տարին, որի ժամանակ ներկայացավ 2 նոր բույրերով, ինչպես նաև՝ հեղափոխական մաշկի երիտասարդեցման միջոցով (գել պարունակող երկակի հիալուրոնաթթվի կոնցենտրատ և ալոե վերա բիո): Միջոցառմանը ներկա էր նաև ընկերության հիմնադիր, ֆրանսիացի Սերժ Մյունոզը 

  • Kamo Tovmasyan

FredericM-ը շուկայում է արդեն 36 տարի, իսկ հայ սպառողին ներկայանում է 2010 թվականից: Ընկերության գերնպատակն է՝ միշտ մոտիվացնել կանանց՝ ընդգծելով վերջիններիս եզակի խնամվածությունն ու կեցվածքը: FredericM-ը հնարավորություն է ընձեռում բարելավել կյանքը՝ օգնելով գործընկերներին ստեղծել իրենց բիզնեսը և ճանապարհորդել տարեկան 2 անգամ: Լազուրե ափին ստեղծվող, միայն բնական բաղադրիչներից ստեղծված այս հեղինակավոր ընկերությունն արտադրում է մաշկի և մարմնի խնամքի միջոցներ, կոսմետիկ պարագաներ, ինչպես նաև՝ հեղինակային օծանելիք և զարդեր: Բնական նյութերից պատրաստված խնամքի պարագաները մշակվել ու ստեղծվել են այնպես, որ դրանք համապատասխանում են ցանկացած մաշկի` անկախ զգայունության աստիճանից և տարիքային առանձնահատկությունից:

FACEBOOK

back-top