l

lifestyle

7 պատճառ՝ Դուբայում ftNFT Phygital Space այցելելու համար

Հայերի ամենասիրած travel ուղղությունը՝ Դուբայ, պարտադիր այցելվող վայրեր՝ Dubai Mall և Mall of Emirates: Հենց այս երկու մոլերում էլ բացվել է իր տեսակով եզակի ftNFT Phygital Space-երը ու հիմա կթվեմ 7 պատճառ այստեղ այցելելու համար: Կիսվեք այս փոստով Ձեր էջում, այն չկորցնելու համար:

  • Կամո Թովմասյան

Գիտեմ, շատերդ դեռ դժվարությամբ եք գլուխ հանում ապագա տեխնոլոգիաներից, ես էլ, բայց NFT-ն արդեն ինտեգրվել է մեր կյանքում ու ուզենք թե չուզենք, պետք է մենք էլ ընդունենք նոր կենսակերպի կանոնները: Ես նորից մեկնել էի Դուբայ՝ հատուկ Ձեզ համար նկարահանելու Dubai Mall-ում և Mall of Emirates-ում գործող առաջին ֆիզիկական ftNFT սրահները ու նաև հուշելու Ձեզ, թե ինչու է պետք գալ այստեղ: ftNFT Phygital Space-ը Fastex էկոհամակարգի նախագիծն է, որը ԱՄԷ-ի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում բացառիկ իրադարձություն է:  

1. ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ Է NFT-ն!

Նոր phygital ftNFT խանութն այն մարդկանց համար է ովքեր չգիտեն ինչ է NFT-ն, մետավերսը և ինչ առավելություններ ունի web 03 տեխնոլոգիան: Սրահի մասնագետները մանրամասնորեն կներկայացնեն, կհուշեն, թե ինչպես կարելի է ունենալ Ձեր NFT-ն ու Դուք կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Սրահում կունենաք NFT-ներն անձամբ ուսումնասիրելու, գնելու և վաճառելու հնարավորությունը: ftNFT խանութի ստեղծմամբ աշխարհում վիրտուալ իրականության ինտեգրման և շփման նոր դարաշրջան է մեկնարկում: Այն հարթում է նոր անվերջ ուղիներ դեպի վիրտուալ աշխարհի բացահայտում և թույլ է տալիս փոխգործակցել NFT-ների և Metaverse-ի հետ:

2. ԿԱՐՈՂ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ՔՈ ԱՇԽԱՐՀԸ ՄԵՏԱՎԵՐՍՈՒՄ!

Հենց այստեղ ստեղծիր քո 3D ավատարը պրոֆեսիոնալ 3D սքանավորման սարքի միջոցով: Ժամանակն է ինտեգրվել մետավերսում ու սա քո առաջին քայլը կդառնա ապագայի աշխարհում: Ստեղծիր քո ընկերության գրասենյակը, որտեղ և կսկսես հանդիպել գործընկերների հետ և թիմբիլդինգներ անցկացնել: Մետավերսի միջոցով կարող ես անգամ ստեղծել քո առաջին բիզնեսը և վաստակել գումար: 

3. ԱՆՎՃԱՐ ՎԱՅԵԼԻՐ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ NFT ԳՈՐԾԵՐԸ!

Իրականում ftNFT Phygital Space-ը հիանալի հարթակ է, որտեղ նկարիչները հնարավորություն ունեն web 03 տեխնոլոգիաների միջոցով իրենց գործերը տեղափոխել թվային աշխարհ, բարձրացնել իրենց ճանաչելիությունը և ֆիջիտալացնել իրենց աշխատանքները: ftNFT Phygital խանութ սրահներում ներկայացված են հայտնի արտիստների արվեստի գործեր աշխարհի տարբեր անկյուններից: NFT-ների արվեստի նմուշները պարբերաբար թարմացվում են և ցանկության դեպքում դրանք կարող եք գնել: Ի դեպ, Տիգրան Ձիթողցյանի արդեն 4 NFT ֆիջիտալ աշխատանք է վաճառվել սրահում, վերջինը՝ 40 000 ԱՄՆ դոլար արժեքով:

4. ՁԵՌՔ ԲԵՐ ԿԱՊՍՈՒԼԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻՑ ՆՄՈՒՇ!

Տարբեր արտիստներ ftNFT Phygital Spac-ի համար ստեղծել են կապսուլային հավաքածուներ, որոնք կարող եք ձեռք բերել միայն այստեղ: Վերջին համագործակցություններից էր Սվետլանա Լոբոդայի հետ համատեղ ստեղծված շապիկների կապսուլային շարքը, որոնք սահմանափակ քանակությամբ հասանելի են միմիայն  ftNFT Phygital Space-ում:

5. ՁԵՌՔ ԲԵՐ ՔՈ ԵԶԱԿԻ AKNEYE-ը!

AKNEYE-ն եզակի գաղափար է, որը համախմբում է արվեստը, կրեատիվությունը և նորարարական լուծումները մեկ հարթակում: Այն կամուրջ է ստեղծում արվեստագետների և արվեստասերների միջև:  AKNEYE-ին են միացել արտիստներ աշխարհի տարբեր մայրցամաքներից: AKNEYE-ի ձեռակերտ աչք-քանդակների անկրկնելի հավաքածուն անտարբեր չի թողնի ոչ մեկի: Ի դեպ, այս տարի AKNEYE-ն մասնակցելու է մի շարք միջազգային ցուցահանդեսների՝ ստեղծելով կամուրջ արվեստի և առաջատար տեխնոլոգիաների միջև:

6. ԳՆԻՐ ՀԱՄԵՐԳԻ ՏՈՄՍԵՐ NFT-ՈՎ!

Այո, անհավատալի է, բայց Դուբայում տեղի ունեցող համերգների և փառատոնների տոմսերը ևս արդեն հնարավոր է ձեռք բերել NFT տարբերակով: Առաջին փորձը Սվետլանա Լոբոդայի համերգն էր Atlantis հյուրանոցում, որի տոմսերը հնարավոր էր ձեռք բերել խանութում միանգամից NFT տարբերակով:

7. ՄԱՍՆԱԿՑԻՐ ԲԼՈՔՉԵՅՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ!

Շուտով ftNFT Phygital Space-ում կսկսվի giveaway-ների շարք: Հարյուր դիրհամ և ավելին ծախսելու դեպքում ավտոմատ կերպով կմասնակցեք ռաֆֆլի՝ բլոքչեյն խաղարկության և օրվա վերջում յուրաքանչյուր սրահի օրվա գնորդներից մեկ հաջողակ կստանա հինգ հարյուր դիրահամ քեշ նվեր: Լոկացիաները՝ Dubai Mall, Mall of Emirates, Yas Mall (Abu Dhabi):

Եվ ևս մեկ պատճառ այցելելու  ftNFT Phygital Space, այն կարծես սելֆիզոն լինի Ձեր ինստագրամյան կոնտենտի համար:

Dubai Mall-ում ftNFT Phygital Space-ը գտնվում է երկրորդ հարկում վերջերս բացված CHINATOWN հատվածում: Այստեղ բոնսայներն են, սակուրաները, Ստառբաքսը և հսկա պանդան: Իսկ Mall of Emirates-ում, այն գտնվում է հենց անմիջապես Fashion District-ում՝ LOEWE-ի և CIPRIANI-ի կողքին:

back-top