Շքեղ Rebrandt ռեստորանն այդ երեկո իսկական Տիտանիկ ֆիլմի տեսարան էր հիշեցնում: Հրաժեշտի ընթրիքի dress-code-ն էր երեկոյան զգեստ կանանց համար և դասական կոստյում տղամարդկանց համար: Մեզանից յուրաքանչյուրն ուներ իր անվանական սեղանը, որի շուրջ մենք կիսվում էինք տպավորություններով և ափսոսանքով հիշում, որ հաջորդ առավոտյան այս իրական հեքիաթն ավարտվելու է...
Հրաժեշի երեկոյի համար ստեղծվել էր հատուկ մենյու....բարեբախտաբար ոչ ծովամթերքներով...
Իսկ ընթրիքից հետո Մենք բարձրացանք 11-րդ հարկ, որտեղ տեղի ունեցավ տարվա լավագույն ձեռքբերումներ ունեցող աշխատակիցների ներկայացումը, նվերների հանձնումը և ապագա պլանների քննարկումը...Հենց այստեղ բոլոր մասնակիցները տեղեկացան, որ հաջորդ տարի Օրիֆլեյմ ընկերության ամենամյա Ոսկե կոնֆերանսը տեղի կունենա Վալենսիայում..