l

lifestyle

«ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ»-ի բացումը Մազմանյան 1 հասցեում

Գիտեն արդեն բոլորը, նույնիսկ շատերն արդեն այցելել են Garage Masters' Mall, սակայն արդյո՞ք հասցրել եք ամբողջությամբ բացահայտել առևտրաժամանցային այս կենտրոնը: Մեր ֆոտո/վիդեո ամբողջական շարքում ներկայացնում ենք գարնան ամենասպասված ու կոնցեպտուալ մոլի բացման շնորհանդեսը: «Գարաժ Մաստերս Մոլը» միակն է իր ձևաչափով, որտեղ ներկայացված են ավտոաշխարհից մինչ կենցաղային, շինարարական և պարզապես տան անհրաժեշտ պարագաներ մեկ հարկի տակ: 

 

Նախկինում Մազմանյան 1 հասցեում գործող «Ավտոսերվիսն» այժմ ահա այսպիսի շքեղ կերպ է ներկայանում: Ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռքբերման, ինչպես նաև տեխսպասարկման հսկա հարթակ, նրանց համար, ովքեր ցանկանում են գնել կամ վաճառել ավտոմեքենա։ Ամբողջությամբ նոր, շահագործված մեքենաներ, ցանկացած տեխնիկա, պահեստամասեր, տեխսպասարկման, ավտոլվացման կետեր, իսկ արդեն մոլի երկրորդ հատվածում՝ շինարարական գործիքներ, տան համար անհրաժեշտ ապրանքներ, ընդարձակ ՍԻԹԻ սուպերմարկետ, երկրորդ հարկում գործող ֆուդկորտ, մանկական խաղային գոտի VR խաղերով, սրճարան ու այլ անհրաժեշտ ծառայություններ։

40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 550 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման 14 կետ, ավտոլվացման 4 կետ, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանում առաջին TESLA ավտոսրահը: Աշխատանքային ժամերն են՝ առավոտյան 10.00-ից մինչ 22.00: «Գարաժ Մաստերս Մոլը» բաց է առաջարկների եւ նոր համագործակցությունների համար։ 

Garage Masters' Mall

Մազմանյան 1/ +374 11-28 50 10

www.gmm.am

FB/IG

 

back-top