l

lifestyle

Առաջին ՏՈՆաԾԱՌաՏՈՆը Օ₂ Gardens-ում

Յուրօրինակ ու կրեատիվ տոնածառերի ցուցադրության էինք հրավիրված՝ Տոնածառատոնին: Առաջին անգամ Հայաստանում, ալյումինե դռներ և պատուհաններ արտադրող առաջատար PROFAL GROUP ընկերությունը նշում էր տոնը Օ₂ Gardens-ում՝ կանաչապատման ուղղությունը ներկայացնող, Հայաստանում և տարածաշրջանում բուսաբանական այգու կոնցեպտով գործող եզակի նախագծում։ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը Օ₂ Gardens-ի ձմեռային նոր ձևաչափն է և PROFAL GROUP-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ն ամեն տարի ավելի մեծամասշտաբ է լինելու։

ՏՈՆաԾԱՌաՏՈՆ՝ տոնածառերից բաղկացած տոն, որտեղ վաճառվելու են և՛ տոնածառեր, և՛ ներկայացված են լինելու Հայաստանի լավագույն ընկերությունների տոնածառերը: Տոնածառատոնին յուրահատուկ տոնածառերով են ներկայացել Հայաստանի 15 կազմակերպություններ: 

Ամբողջ տարվա ընթացքում Օ₂ Gardens-ում ներկայացված է բույսերի, ծաղիկների, ծառերի ու թփերի, ինչպես նաև ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում։ Իսկ ձմռան ամիսներին այգին ներկայացված է ամանորյա գեղեցիկ լուսավորությամբ և տոնական զարդարմամբ և լի է 200-300 տեսակի փշատերևներներով՝ եղևնիներով ու ձմեռային մյուս բուսատեսակներով։ 

Օ₂ Gardens-ը նաև ունի հատուկ երեխաների համար ծրագիր: Ձմռան ընթացքում կանցկացվեն բույսերի տնկման ու խնամքի հատուկ դասընթացներ և այլ հետաքրքիր մանկական միջոցառումներ։ Օ₂ Gardens-ում գործում է նաև Օ₂ Cafe & Bar-ը, որը ևս բնության հետ ներդաշնակ ընտանեկան ժամանցի յուրահատուկ վայր է, որտեղ կտրվելով քաղաքի աղմուկից բայց և հեռու չգնալով՝ կարող եք անցկացնել անմոռանալի օր սիրելիների ու հարազատների հետ, կազմակերպել տարատեսակ միջոցառումներ, կամ պարզապես կտրվել առօրյա հոգսերից և ունենալ հիշարժան երեկո։

Օ₂ Cafe & Bar-ն արտառոց և գեղեցիկ վայր է տարբեր միջոցառումների համար: Ծննդյան տոներ, մանկական և կորպորատիվ միջոցառումներ, թեմատիկ շնորհանդեսներ և բիզնես հանդիպումներ, թիմբիլդինգներ: Սրճարանն ունի փակ և բացօթյա սրահներ, հարուստ բար, որտեղ կարող եք վայելել պրոֆեսիոնալ բարմենների ինչպես հայտնի, այնպես էլ հեղինակային կոկտեյլներն ու ըմպելիքները: Ամանորյա Օ₂ Gardens-ի դռները բաց են, իսկ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը  այցելուների համար շարունակվելու է մինչև հունվարի 13-ը։

back-top