l

lifestyle

Գնացել էինք խաշի՝ LUXURY GARDEN GARNI

Դե խաշի սեզոնը վաղուց բացվելա մենք էլ ամեն շաբաթ պատմում ենք Ձեզ, թե որտեղ են լավ խաշ տալիս, ու ոչ միայն խաշ: Երեկ գնացել էինք LUXURY GARDEN GARNI հանգստավայր: Գառնի չհասած այս հանգստավայրը շատերին է հայտնի իր տաղավարներով, բայց դեռ քչերը գիտեն, որ այստեղ բացվել է արդեն ռեստորանային հատված տեռասայով, որի մասին էլ պատմելու եմ Ձեզ:

Երևանից LUXURY GARDEN GARNI՝ 15 րոպե էր, կիրակին որոշեցինք այստեղ անցկացնել կոլեկտիվով ու ընտրությունն իրոք ճիշտ էր: Հենց սկզբում կթողնեմ տվյալները՝ հեռախոսահամարները և սոց. էջերի հասցեները:

091-111 444

055-444 402

FB / IG

LUXURY GARDEN GARNI-ն հայտնի է իր 7 տաղավարներով, որոնց մասին ես դեռ կպատմեմ, բայց մենք էլ չգիտեինք, որ այստեղ արդեն կառուցվել է մի ամբողջ ռեստորանային համալիր՝ հսկայական այգի, 4 առանձնասրահներ, տեռասաներ, երկու գմբեթաձև սրահներ, մանկական խաղահրապարակ ու դեպի Արարատը բացվող սքանչելի տեսարան: Ամրագրել կարող եք վերևում նշված հեռախոսահամարներով, առանձնասրահները 6-20 հյուրերի համար են, իսկ շուտով արդեն պատրաստ կլինի նաև մինչև 250 հյուրերի համար նախատեսված բանկետային սրահը: Փորձեմ մանրամասնորեն ներկայացնել:

Սկսում եմ այս հեքիաթային այգուց, քանի որ դուք էլ նախ զբոսնելու եք այգում, նկարվելու եք, գիտեք, ավելի շատ կարծես քո ամառանոցում լինես, որտեղ ժամանակը ոչ մի տեղ չի շտապում, բոլոր հոգսերից կտրված ես, դե եղանակն էլ թութութու այս տարի մեր կողմիցա:

Երեխաների համար կան խաղային հատվածներ, այնպես որ մինչ Դուք կհանգստանաք և պատվեր կկատարեք, երեխաները կարող են խաղալ այգում:

Հատուկ շնորհակալություն LUXURY GARDEN GARNI-ի տնօրինությանը՝ մեզ դիմավորելու, ներկայացնելու և մեզ հետ կիրակին անցկացնելու համար: Ցանկացած վայրի գլխավոր առանձնահատկությունը հենց տնօրինությունն է և անձնակազմի ընդունելությունը: Մանավանդ քաղաքից դուրս գնալով՝ բոլորս էլ փնտրում ենք հարազատ մի վայր, որտեղ համով հաց են տալիս, սուրճն էլ միասին ենք խմում զրուցելով այսօրվա ակտուալ թեմաներից:

Գնացել էին խաշ ուտելու, բայց դե միայն խաշով չբավարարվեցինք:

Խաշն այստեղ ցլի դիմացի ոտքերից է պատրաստվում և 40 տարվա փորձ ունեցող Շեֆ-խոհարարի հատուկ ձևաչափով:

Եվ տնական, և համեղ: Ընտրել էինք փակ սրահներից մեկը, սակայն հետո արդեն տեղափոխվեցինք տեռասա:

Մոռանա սկզբում պատմել իրենց ֆիրմային ղավուրմայի մասին, որն այսպես էր մատուցվում: Մենք էլ հենց սկզբում այն կերանք ու մտածեցինք, թե ինչ հետաքրքիր մսային ուտեստ է, չէինք հասկացել, որ ղավուրման է, շատ համեղ էր:

Անպայման նաև պատվիրեք իրենց ֆիրմային հորած պանիրը, որը հենց տեղում է պատրաստվում ու նման չէ ոչ մի այլ վայրի հորած պանիրներին:

Ահա ևս մեկ անսպասելի ու հետաքրքիր ուտեստ: Գառով տոլմա, որը ինչպես տեսնում եք այ այսպես՝ ոսկորով է մատուցվում: 

Ի դեպ, ավելի հարմար էր ուտելը...

Այս տոլման էլ պետք է առանձնացնեմ, այն պատրաստվում է ոչ ավանդական ձև այլ քյուֆթայի պես ծեծած մսով և բլղուրով:

Մեր տիկտոկյան էջում, ի դեպ, կա մեր հանգստի վիդեոն, կարող եք դիտել այնտեղ:

Այ այսպիսի ախորժելի կերպ էլ իրենց խորովածն էր մատուցվում:

Բացօթյա տեռասայում արդեն մեզ հյուրասիրեցին Շեֆ-խոհարարի կողմից պատրաստված հատուկ ուտեստը՝ պորտոյով գառան մաչան:

Ահա այն երկու գմբեթաձև տաղավարները, որոնք ևս նորույթ են, այստեղ արդեն որոշեցինք սրճել և փորձել իրենց հայտնի տնական գաթան:

Իրականում այսքան սնվելուց հետո էլ տեղ չեք ունենա գաթայի համար, բայց Դուք անպայման պատվիրեք այն և վերցրեք Ձեզ հետ:

Սա ամենը չէ, հիմա կպատմեմ արդեն ավելի ամառային սեզոնին այստեղ հանգստանալու մասին:

Ինչպես արդեն ասացի, LUXURY GARDEN GARNI-ն ի սկզբանե հայտնի էր իր 7 հանգստյան տաղավարներով, որոնք բոլորը լողավազաններով են, առանձնանում են միմյանցից ու չեն խանգարում հարևան տաղավարում հանգսստացողներին, իհարկե առաջարկում են բոլոր պայմանները՝ կանաչապատ հատված, տապչաններ, ռեստորանային հատված, մանղալ, սպասք և աքսեսուարներ:

Իրականում սեզոնին այստեղ պարզապես հնարավոր չի լինում գտնել ազատ տաղավար, այնպես որ խորհուրդ եմ տալիս ամրագրել տաղավարները նախապես: 

Դուք վստահ եմ, բազմիցս տեսել եք այստեղ կազմակերպված հարսանեկան, ծննդյան, երեխայի կնունքի և այլ միջոցառումների ֆոտոներ, քանի որ այս տաղավարները հենց նման միջոցառումների համար էլ նախատեսված են: 

Հատկապես երեկոյան տեսեք ինչ գեղեցիկ է: Բոլոր տաղավարները հնարավոր է ամրագրել ողջ օրվա ընթացքում, առանց գիշերակացի:

Նաև նշեմ, որ տեղում գործում էր մարկետ, քանի որ տաղավարներում հանգստացողները կարող էին գալ հենց իրենց սննդով և իրենք էլ պատրաստեն ուտեստները: Սակայն արդեն հաջորդ տարի կարող եք ամեն ինչ գնել հենց տեղում գործող մարկետից, կամ, պարզապես գալ հանգստանալու և տեղում պատվիրել ուտեստները:

Ինչպես արդեն ասացի, շոտ շուտով այստեղ արդեն պատրաստ կլինի նաև մինչև 250 հյուրերի համար նախատեսված բանկետային սրահը:

back-top