Kamancha
l

lifestyle

ԳԻՆՈՎԿԱՑ Wine House-ի բացումը Աբովյան 7/3 հասցեում

Անունն արդեն խոսուն է, բայց բացի գինիների հարուստ տեսականին, պետք է առանձնացնեմ, ոչ պակաս հարուստ ու համեղ խոհանոցը: Իվետա Մուկուչյանը Աբովյան 7/3 հասցեում բացված ԳԻՆՈՎԿԱՑ Wine House-ի հատուկ հյուրն էր, ով իր կատարումներով ողջունեց ներկաներին ու սկիզբ դրեց "գինովկաց" ուղևորության:

  • Վիլեն Համբարյան

Երևանում սիրված և ընդունված է գինի խմելու մշակույթը, և բազմաթիվ գինետների մեջ Ginovkats Wine House ռեստորանն առաջարկում է նախևառաջ կատարյալ հարմարավետություն` ինտերիերի նորաոճ լուծումներով, լայնարձակ, լուսավոր սրահներով, բացօթյա վերանդայով և կենտրոնական տեղակայությամբ: Գտնվելով քաղաքի ամենասրտում՝ Երևանի հնագույն, կոլորիտային Աբովյան փողոցի և ժամանակակից ու շքեղ Հյուսիսային պողոտայի մեջտեղում, ռեստորանի ճաշացանկում միավորել են հայկական ավանդական համեղ ճաշատեսակները եվրոպական խոհանոցի հայտնի և սիրված ուտեստների հետ, և վստահ ենք, որ Ձեր սպասումներն այստեղ լիովին բավարարված են լինելու: Համեցե՛ք ընկերական ջերմ հանդիպումների, ռոմանտիկ առիթների և ընտանեկան ու գործնական համեղ ընթրիքների:

Հենց վաղն առավոտյան այստեղ նախաճաշելու եմ, որպեսզի ինստագրամ սթորիներով ներկայացնեմ ձեզ հետաքրքիր նախաճաշի մենյուն: Նկատել եմ արդեն ԳԻՆՈՎԿԱՑ նախաճաշը, որն իր մեջ ներառում է հայկական թել ևլոռի պանիր, փոխինձ, ռեժան, գաթա (կարող եք հենց հիմա միանալ ու հետևել սթորիներին): Հեղինակային ուտեստներից որոշել եմ փորձել բազուկի ճավով իշխանը, որը մենյուում շատ ախորժալի տեսք ուներ, բայց ինչպես ասում են, լավ է մի անգամ փորձել, քան կարդալ տասնյակ ռեվյուներ: Մենյուն հայկական է և եվրոպական: Եվրոպական խոհանոցն իհարկե ներկայացված է սթեյքերի, աղցանների և ծովամթերքով ուտեստների միջոցով, իսկ այ հայկական մենյուն այնպիսի ուտեստներով էր ներկայանում, որ ամեն տեղ չես փորձի: Ավելուկով և նռով բրուսկետաներ, արիշտաների տեսականի, քյուֆթայով սպաս...մի խոսքով այն ամենն, ինչ ես սիրում եմ: Բար-մենյուն նույնպես հագեցած է գինիների, սանգրիաների, թարմ լիմոնադների տեսականիով:

Իհարկե այստեղի գլխավոր մեխերից է բացօթյա վերանդան, որտեղ մանվանադ երեկոյան զովին հաճելի է նստել: Հենց այստեղ պարբերաբար հրավիրվելու են տարբեր բենդեր, արտիստներ, DJ-ներ՝ հյուրերի ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հուլիսի 19-ին վերանդային նվագելու է DJ Alen Herz-ը, բացման երեկոյի ընթացքում նվագում էր DJ Diana-ն, իսկ վարում էր բացման միջոցառումը Նարեկ Քթոյանը: Ինչպես արդեն ասացի, երեկոյի հատուկ հյուրն էր Իվետա Մուկուչյանը:

Բարձրակարգ սպասարկումը, բոլոր մանրուքներով մշակված ճաշացանկը, հայկական և արտասահմանյան գինիների լայն ընտրանին Ձեզ անտարբեր չի թողնի: Գինովկացն առաջարկում է նաև հարուստ լանչ մենյու, որտեղ տեղ են գտել 10-ից ավել լանչի տարբերակներ` Ձեր աշխատանքային առօրյան ավելի հաճելի դարձնելու համար: Երեկոները խոստանում են Ձեզ անմոռանալի երաժշտական միջոցառումներ, որոնց մասին կտեղեկանաք Գինովկացի էջի միջոցով: Գինովկացում կգտնեք նաև արդեն հայտնի Wine Shop-ը, որտեղից չմոռանաք Ձեզ հետ տանել սիրելի գինին և լավ տպավորությունները: Ի դեպ, Wine Shop-ում ներկայացված տեսականին քաղաքում ամենացածր գնով է, կարող եք ինքներդ ստուգել: ԳԻՆՈՎԿԱՑ Wine House-ն աշխատում է ամեն օր՝ առավոտյան 10:00-ից մինչ 01.00:

Աբովյան 7/3

093-305-433

Facebook/GinovkatsWineHouse

back-top