Kamancha
l

lifestyle

2019-ի 13 երևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները...

Յուրաքանչյուր ամառ ես կազմում եմ բացօթյա լողավազանների ցանկ, ճշտում գները, առաջարկները, հասցեները և ներկայացնում ձեզ, որպեսզի week-end-ներին ավելի հեշտ լինի հենց այս ցանկից ընտրել այն լողավազանը, որտեղ ցանկանում եք հանգստանալ: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, որպեսզի հետո չկորցնեք: Այս տարի առանձնացրել եմ 13 բացօթյա լողավազաններ:

  • Kamo Tovmasyan

Multi Grand Pharaon Hotel 

Multi Grand Pharaon Hotel-ի լողավազանը գտնվում է Աբովյան խճուղում: Երկուշաբթիից-ուրբաթ մուտքավճարն է 8 000 դրամ, շաբաթ-կիրակի՝ 10 000: Ի դեպ, մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է, իսկ 6-12 տարեկան երեխաների համար կվճարեք կես գին: Աշխատանքային ժամերը 10.00-20.00:

Աբովյանի խճուղի 5/ (093) 08 10 57

Multi Grand Pharaon Hotel

__________

 

CONGRESS HOTEL

Իտալիայի 1 հասցեում գտնվող Congress Hotel-ն այս տարի սահմանել է բացօթյա լողավազանի հետևյալ գնային ձևաչափը: Գործում են 1-3 ամսեկան անհատական և ընտանեկան փաթեթներ: Մեկօրյա այցելության հնարավորություն այս տարի չի գործում: Փաթեթները կարող եք ամրագրել ինչպես միայն լողավազանի, այնպես էլ լողավազան + մարզակումբ տարբերակով: Անհատական փաթեթների արժեքը՝ 55 000 / 105 000 / 130 000 հետևաբար 1,2,3 ամիսների համար, սա միայն լողավազանի այցելության գումարն է: Լողավազան և մարզակումբ համատեղ տարբերակը՝ 75 000/ 145 000/ 190 000: Ընտանեկան փաթեթները սկսվում են 95 000 դրամից, քանի որ ըստ ընտանիքի անդամների քանակի և ամիսների գնացուցակը շատ ծավալուն է, ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք նշված հեռախոսահամարով: Այս տարվա բացման շնորհանդեսը ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ:

Իտալիայի 1/(10) 59 11 99congresshotelyerevan.com

__________

 

Armenia Marriott Hotel

Արմենիա Մարիոթ հյուրանոցի լողավազանը գործում է մարզասրահի հետ համատեղ: Ամենահարմար ժամանակաշրջանը դա Հունիս/Հոկտեմբեր շրջանն է, ամսական ամրագրումն արժե 45 000 դրամ, ինչպես արդեն ասացի լողավազանն ու մարզասրահը միասին: 1 անգամ այցելության գինն է 10 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն ազատ է, 3-12 տարեկան երեխաների համար կվճարեք 50% զեղչով: Աշխատանքային ժամեր՝ 06.30-22.30:

Ամիրյան 1/ (010) 599 000

 Armenia Marriott Hotel Yerevan

__________

Vahakni Outdoor Swimming Pool

Անսահմանափակ այցելությամբ ամսեկան բաժանորդագրությունն արժե 40 000 դրամ մինչև 11 տարեկանների համար, իսկ 12 տարեկանից բարձր անձանց համար՝ 60 000 դրամ: Ընտանեկան փաթեթների դեպքում` -20% ամսեկան բաժանորդագրության գումարից: Մեկանգամյա այցելության արժեքները: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 4-11 տարեկանների համար 3 000 դրամ աշխատանքային և 5 000 դրամ հանգսյան օրերին, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 5 000 և 7 000 դրամ համապատասխանաբար: Աշխատանքային ժամեր՝ 10.00-17.00:

Աշտարակի խճուղի 7/ 043 177 220

Vahakni Outdoor Swimming Pool 

__________

KOVKAS COMPLEX

Երեխաների մուտքն աշխատանքային օրերին 3000 դրամ, շաբաթ և կիրակի օրերին՝ 4000 դրամ: Չափահասների համար՝ 5 000 և 6 000 դրամ համապատասխանաբար: Աշխատանքային ժամերն են 10.00-22.00-ը, սրբիչներ չեն հատկացվում, հատուկ փաթեթներ չեն գործում: Նշեմ, որ սա եզակի լողավազաններից է, որտեղ կարող ես մաքսիմալ երկար մնալ ջրում և որի տարածքում գործում է իրոք համեղ ռեստորան հասանելի գներով: Այս տարվա բացման շնորհանդեսը ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ:

Աշտարակի խճուղի /  (060) 50 11 77

CAUCASUS HOTEL

 __________

Cross Sport Complex

Բացօթյա լողավազանի աշխատանքային ժամերն են 09.00-21.00-ն, նշեմ, որ տղամարդկանց մուտքն առանց կանանց արգելված է, մուտքը զույգերով է: Աշխատանքային օրերին մուտքավճարը 5 000 դրամ է, շաբաթ և կիրակի օրերին՝ 7 000 դրամ 1 անձի համար, ևս մեկ անգամ կրկնեմ, որ ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ առանց զույգի չեն կարող այցելել: Գործում են նաև ամսական փաթեթներ կանանց համար, ինչպես նաև ընտանեկան փաթեթներ, որոնց մասին ավելի մանրամասնորեն տեղեկանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:

Աշտարակի խճուղի 50-1 / (098) 773 773

www.cross-sport.am

__________

Delice Pool & Lounge

Delice Pool & Lounge փակ ակումբը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում: Վայրն այս իրոք հիանալի տարբերակ է տարբեր տոների նշման համար, լինեն դրանք ծննդյան տոներ, հարսանիքներ, նորաձևության ցուցադրություններ...Քանի որ ակումբը միայն քարտատերերի համար է, բոլոր մանրամասները Դուք կարող եք իմանալ անձամբ կապ հաստատելով անձնակազմի հետ:

Մոլդովական 53/(091) 58 50 94

DeliceClub 

__________

HRAZDAN HOTEL

Մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 2-12 տարեկանների համար կվճարեք 5000 դրամ: 13 տարեկանից բարձր անձանց մուտքի արժեքն է 6000 դրամ աշխատանքային օրերին և 8000 դրամ տոն հանգստյան օրերին: Աշխատանքային ժամերը՝ 10.00-20.00

Ձորափի 72/ (010) 535332

 HRAZDAN HOTEL

__________

 

ROYAL POOL

Նոր լողավազան Armenian Royal Palace-ում: Աշխատանքային ժամերն են 10.00-22.00: Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մեծահասակների համար աշխատանքային օրերին մուտքի արժեքն է 4 000 դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 6 000 դրամ: Week-End-ներին նվագում են սիրված DJ-ներ: 

Սիլիկյան թաղ. 4-րդ փողոց 17/1/ (044) 777 118

ROYAL POOL

__________

Hills Sport Complex

50 մետրանոց ամենամեծ լողավազանն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգՄեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 6 000 և 8 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, Շաբաթ/Կիրակի-8 000 և 10 000 դրամ: Վարձույթով տրամադրում ենք նաև սրբիչներ՝ 1000 դրամ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Գործում է հատուկ առաջարկ, մինչ Հունիսի 28-ը արագրեք 10-անգամյա այցելության քարտ ամբողջ սեզոնի հանար ընդամենը 75 000 դրամով: Ի դեպ 10 այցելությունները կարող եք կիսել ընկերների հետ:

Նոր Նորքի 2րդ զանգված

Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

HillsSportComplex

__________

Multi Wellness Center

Աշխատանքային օրերին երեխաների մուտքն է 7 000-8 000 դրամ, մեծահասակների մուտքը նույն ձևաչափով 10 000-13 000 դրամ: Այս գինը այն անձանց համար է, ովքեր ակումբի անդամներ չեն: Ըստ տարբերակների գործում են ակումբային անդամագրություններ և ՎԻՊ հատվածներ, որոնք այլ արժեք ունեն: Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով: 

Ա. Մանուկյան 11/ (011) 880 880

MultiWellnessCenter

__________

GRAND HOTEL YEREVAN

Այցելության գինն է 12 000/15 000 աշխատանքային և հանգստի օրերին, շաբաթվա այցելության գինն է 37 500 դրամ, ամսեկան այցելության քարտի գինն է 65 000 դրամ, կարող եք ամրագրել ամսեկան քարտ, որը կգործի միայն week-end-ներին՝ 55 000 դրամ արժեքով և 3 ամսվա ամբողջական քարտ՝ 145 000 դրամով: Լողավազանն աշխատում է առավոտյան 10.00-21.00

Աբովյան 14, (010) 591 600

www.grandhotelyerevan.com

 __________

PANORAMA YEREVAN RESORT

Մինչև 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար 3 000/3 500 դրամ համապատասխանաբար աշխատանքային օրերին և հանգստյան օրերին, իսկ մեծերի համար՝ 6 000/8 000 դրամ: Աշխատանքային ժամերը՝ 11.00-20.00:

Գ. Հովսեփյան 24/3/ (060) 275 737

PanoramaYerevanResort

__________

 LATAR HOTEL COMPLEX

Հյուրանոցի աշխատանքային ժամերն են 11.00-20.00: Այցելության գինը՝ 8 000 դրամ (երկուշաբթի-ուրբաթ)/10 000 դրամ (շաբաթ-կիրակի): Մինև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 7-12 տարեկանների համար գործում է 50 % զեղչ:

Սիլիկյան թաղամաս, 5րդ փողոց, տուն 58/(010) 33 07 11

latar.am

__________

back-top