l

lifestyle

ԿԻՆՈ ԿԱՄՈՅԻ ՀԵՏ! HOUSE OF GUCCI ֆիլմի պրեմիերան

Որոշել եմ ժամանակ առ ժամանակ, երբ ազատ լինեմ, կազմակերպեմ փակ կինոդիտումներ ընկերների և հետևորդների համար, Ռիդլի Սքոթի HOUSE OF GUCCI երկար սպասված ֆիլմն էլ լավ առիթ էր: Ինչպես  Իդրամն ու IDBank-ն են ասում՝ ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՔԵԶ ԱՎԵԼԻՆ Rocket Line-ով, ես էլ ինձ թույլ տվեցի փակել Կինոպարկի մեկ դահլիճ ու 100 ընկեր/հետևորդի հրավիրել ինձ հետ միասին ֆիլմ դիտելու: DJ Mey-ը հավաքել էր հատուկ դիսկո սեթ, Իդրամն էլ հատուկ նվեր-բոքսեր էր պատրաստել ընկերներիս: Հրաշալի ժամանակ անցկացրեցինք, մերսի բոլորին....

HOUSE OF GUCCI-ն լեգենդար ռեժիսորի մոտ 3 ժամանոց ոչ ամենաուժեղ ֆիլմն է ֆանտաստիկ Գագայով ու անճանաչելի Ջարեթով: Պարտադիր չէ ֆեշնի ոլորտի մարդ լինեք ֆիլմը դիտելու համար, այն իրականում թրիլլեր է, որը պատմում է լեգենդար GUCCI տան մասին: Եթե չգիտեք, ապա նորաձևության այս տան պատմության գլխավոր սկանդալը կապված է Պատրիցիա Գուչիի հետ, ով սպանել է...... բայց եկեք չպատմեմ ոչինչ, մանավանդ եթե ծանոթ չեք պատմությանը, հետաքրքիր կլինի դիտել:  

back-top