l

lifestyle

GUESS Armenia սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

GUESS Armenia-ն ներկայացրեց իր երկրորդ երևանյան սրահը՝ այս անգամ Դալմա Գարդեն Մոլում: Տղամարդկանց, կանանց և երեխաների համար ոճային հագուստ, կոշիկ, աքսեսուարներ ներկայացնող համաշխարհային բրենդն արդեն երեք տարի հայ սպառողին առաջարկում է թրենդային հավաքածու և խոստանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում: Բացման շնորհանդեսը, հյուրերը և նոր հաքավածուն՝ ԿամոԲլոգում:

 

40 տարվա պատմություն ունեցող GUESS ապրանքանիշը ստեղծվել ու կառավարվում է Մարսիանո ընտանիքի կողմից: Այսօր GUESS-ն աշխարհի ամենահայտնի բրենդերից է, որն ունի մոտ 15 000 աշխատակից, 2 000-ից ավել սրահներ ողջ աշխարհում, իսկ ամեն շաբաթ էլ 2 նոր սրահներ է բացվում առաջատար երկրներում: Ամերիկայից մինչ Եվրոպա, Ասիայից մինչ Աֆրիկա, GUESS-ը ներկայացված է բոլոր մայրցամաքներում: 40 տարիների ընթացքում ապրանքանիշի գովազդային դեմքերն են եղել Կլաուդիա Շիֆերը, Լետիցիա Կաստան, Նաոմի Քեմբելը, Փերիս Հիլթնը և իհարկե Ջեյ Լոն, որի գովազդային արշավները կարող եք նկատել այսօր ամենուրեք:  

GUESS-ը Հայաստանում ևս մեծ պահանջարկ ունեցավ, ինչի արդյունքում արդեն Դալմա Գարդեն Մոլում բացվեց երկրորդ սրահը: Հիշեցնեմ, որ առաջին սրահը գործում է Ռիո մոլում, իսկ երկու տարի առաջ էլ, Ստեփանակերտում բացվել է նաև GUESS outlet: Պլանավորվում է, որ 2015թ.-ին Հայաստանում կգործի առնվազն 5 GUESS Armenia սրահներ: Սրահներում գործում է բոնուսային համակարգ հավատարիմ հաճախորդների և քարտատերերի համար: Մոտակա տարիներին վերջիններիս թիվը պլանավորվում է հասցնել 50 000-ի: GUESS Armenia-ն ներկայացված է ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակներում, նաև առկա է insta shop բաժին, պարզապես պետք է բաժանորդագրվել և հետևել նոր հավաքածուներին, ակցիաներին, կամ online գնումներ կատարել`պատվիրելով առաքում ողջ Երևանի տարածքում: Սոցիալական էջերի հղումները նյութի սկզբում են:

 Ցավոք համավարակի պատճառով բրենդի ներկայացուցիչները չկարողանան ներկա լինել բացման շնորհանդեսին: Հյուրերի թվում էին Լուսինե Թովմասյանը, Գրիգը և Սոնան, Գայա Արզումանյանը, Աննա Դեմիրխանյանը, բլոգերներ, ոճաբաններ: 

Չնայած, որ GUESS-ն առաջին հերթին հայտնի է իր ջինսերի հավաքածուներով, այսօր բրենդը նաև առաջատարների ցանկում է իր ժամացույցների, պայուսակների, կոշիկի, նաև մանկական շարքով: Ի դեպ, այս տարի մարզասրահ այցելության կամ ամենօրյա սպորտային լուքերի համար GUESS-ը ներկայացնում է Activewear սպորտային հավաքածուն, որն արդեն առկա է GUESS Armenia-ում: Նշեմ նաև MARCIANO հավաքածուի մասին, որը GUESS-ի ավելի բարձր դասի շարքն է ստեղծված հիմնադիր եղբայրների անունով: Հավաքածուն իրե մեջ ներառում է ավելի դասական, երեկոյան և կոկտեյլային հագուստ: GUESS Armenia-յում տեսականին թարմեցվում է երկու շաբաթը մեկ:

back-top