l

lifestyle

Gulliver մանկական և թինեյջերական հագուստի սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում

Ռուսական Gulliver ապրանքանիշը, որը ներկայացնում է հագուստ և կոշիկ երեխաների, ինչպես նաև թինեյջերների համար, բացում է իր պաշտոնական սրահը Դալմա Գարդեն Մոլում: Վառ, գունեղ, դիզայներական հետաքրքիր լուծումներով հավաքածու, որը թույլ է տալիս Ձեր երեխային անձամբ ընտրել իր լուքերը և ընդգծել անհատականությունը:  

Gulliver ընկերությունը 25 տարվա պատմություն ունի: Ի սկզբանե բրենդն արտադրել է մանկական խաղալիքներ, սակայն արդեն 1998թ.-ից ստեղծվեծ նոր ուղղություն՝ մանկական հագուստի արտադրություն և վաճառք: Բրենդի քաղաքականությունն է՝ հնարավորություն տալ դեռահասներին` որպեսզի իրենք որոշեն իրենց լուքը:  Gulliver-ի զգեստապահարանը ազատության և ինքնարտահայտման առաջին քայլն է, որը կցանկանան անել դեռահասները՝ բաց թողնելով ծնողի ձեռքը, լինելով համարձակ և ընդգծելով իրենց ինդիվիդուալիզմը...

Gulliver-ը ներկայացնում է հագուստի հավաքածու, որում բոլոր տարրերը, շնորհիվ դիզայներական լուծումների, լրացնում են միմյանց: Դուք կարող եք լիարժեք ազատություն տալ ձեր երեխային, ինչ էլ որ նա ընտրի, նորաոճ կլինի: Երբեմն խիստ, երբեմն համարձակ, բայց միշտ բավականին նուրբ, ինչպես պետք է լիներ, երբ խոսքը վերաբերում է մանկական հագուստին: Բրենդը մինչ օրս փորձում է ներգրավել լավագույն ռուս և օտարերկրյա դիզայներներին, ովքեր հետաքրքիր և անսպասելի լուծումներով են հանդես գալիս հավաքածուների համար: 

Այսօր Gulliver սրահներ գործում են ամբողջ Ռուսաստանում, Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, ԱՊՀ որոշ երկրներում և ահա առաջին երևանյան սրահը բացվեց Դալմա Գարդեն Մոլի երկրորդ հարկում: Աշխատանքային ժամերն են առավոտյան 10.00-ից մինչ 22.00:
Dalma Garden Mall
Instagram/ guliver_arm

back-top