l

lifestyle

GURMAN CHEF Cafe-restaurant-ի բացումը Ամիրյան 4/2 հասցեում

Համեղ ռիբսեր, բուրգերներ, գարեջրի հետ մատուցվող խորտիկներ ու կոկտեյլներ բարմենից: Ամիրյան 4/2 հասցեում՝ ՓԱՐԻԶ հյուրանոցի հենց դիմաց բացվեց GURMAN CHEF Cafe-restaurant-ը, ինչպես անվանումից հասկանում եք՝ իսկական գուրմանների համար: Ինչո՞ւ է պետք այցելել այս նոր ժամանցավայր և ինչո՞վ է այն առանձնանում՝ դիտեք ԿամոԲլոգում:

GURMAN CHEF-ը համեղ խոհանոց նախընտրողների ու ընկերական հանդիպումների համար է: Այն գտնվում է Ամիրյան/Բյուզանդ փողոցների միջնամասում՝ Փարիզ հյուրանոցի հենց դիմաց: Ճիշտ է, ինտերիերը, բաց խոհանոցը, հարուստ բարը, հին երևանյան տեսարանով հսկա պատը արդեն իսկ տարբերվող ու հետաքրքիր են, բայց գլխավոր մեխը ու այստեղ այցելելու հիմնական պատճառը համար խոհանոցն է. համեղ սնվելու ցանկությունը: Այցելեք եթե սիրում եք խոզի կողոսկրեր, որոնք այստեղ պատրաստվում են հատուկ ջերմամշակման եղանակով: Այցելեք, եթե որոշել եք ընկերների հետ սառը գարեջուր խմել գերմանական նրբերշիկներով կամ բուրգերներով: Այցելեք, եթե գնահատում եք լավ սթեյքն ու ուզում եք զարմացնել Ձեր հյուրերին:

Մինչ բացման շնորհանդեսը ինքս մի քանի անգամ այցելել եմ խոհանոցը գնահատելու համար: Բացի յուրահատուկ համն ու իրոք հագեցնող մենյուն, ուզում եմ նշել ցածր գնային քաղաքականության մասին, որն ինքներդ կնկատեք արդեն իսկ մենյուն ուսումնասիրելով: Ծննդյան և այլ հավաքույթների համար նույնպես GURMAN CHEF-ն իդեալական է: Մոտ 100-120 հյուրերով կարող եք անցկացնել կորպորատիվ կամ ծննդյան երեկոները: Ինձ նաև դուր եկավ բարի հատվածը, որտեղ կարող ես նստել թեկուզ մենակ և խմել սուրճ, կոկտեյլ, կամ աղցան փորձել: Անպայման հետևեք GURMAN CHEF-ի սոց-էջերին, որտեղ պարբերաբար կներկայացվեն սպասվող միջոցառումները, ներկայացված է նաև մենյուն, առաջարկները: Նոր, համեղ, մտերմիկ վայր քաղաքի կենտրոնում բոլորի համար: Հա, մոռացա նաև նշել, որ պետք է նաև այստեղ հացը փորձել: Այն պատրաստվում է տեղում,  առանց խմորումների է, ու չնայած այս ամենը տեսնելով հնարավոր չէ մտածել դիետայի մասին, այնուամենայնիվ նման այցելուները նույնպես գոհ կհեռանան այստեղից:

Ամիրյան 4/3

+374 99-99 66 88

FB/ IG

back-top