l

lifestyle

ՀԱՅ ՄԱՅՐԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔԸ

Մեկ տարի ընդմիջումից հետո, Նարինե Մանուկյանն այս տարի կրկին որոշեց կազմակերպել Armenian Mothers NGO-Հայ Մայրեր Բարեգործական ՀԿ Գալա Ընթրիքը, որը հաշվետու երեկո էր`2020-2021 թվականների ընթացքում արված աշխատանքի, նաև դրամահավաք էր` 2021-ի ընթացքում «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոնի աշխատանքը անխափան կազմակերպելու համար! Բառերով անհնար է նկարագրել այն դրական, բայց միևնույն ժամանակ հուզառատ էներգետիկան, որ ուղեկցեց հյուրերին ողջ երեկոյի ընթացքում:

  • Կամո Թովմասյան

Միջոցառումը վարում էր Նազենի Հովհաննիսյանը, ում ուսերին էր դրված երեկոյի ողջ ծանրությունը: Ընթրիքն այս տարի տեղի ունեցավ «Երազ Այգում», գինիների հյուրասիրությունը «Նոր Արենի» ընկերության կողմից էր: Սրահը զարդարվեց Գայանե Խոջոյանի և վերջինիս Prestige Wedding Planner ընկերության կողմից: Երաժշտական ու մեդիա մասն ինչպես միշտ վստահվել էր Սոֆի Մխեյանին: Երեկոն շատ հուզառատ ու ավելի գեղեցիկ դարձրեցին սիրված արտիստներ Սոնա Ռուբենյանը, Գարիկ Պապոյանը, Արսեն Սաֆարյանը, Սարո Թովմասյանը: Երեկոյի ընթացքում աճուրդի համար անասելի գեղեցիկ ու թանկարժեք զարդեր ու արվեստի գործեր էին նվիրաբերել Arev Art Gallery-ն, Deron Jewelry սրահը, Էմմա Մարաշլյանը, Վլադիմիր Մանուկյանը, ANRIVA TOUR-ը, Pregomesh-ը, Yerevan Jewelry-ն և Plant Gnomon-ը: Լուսանկարները՝ տրամադրվել է Սարգիս Մկոյանի կողմից: Ինչպես նշեց ինքը՝ Նարինե Մանուկյանը, բարեգործական ընթրիքի հաշվետվությունը շուտով կներկայացվի հենց իր և «Հայ Մայրեր» Բարեգործական ՀԿ ֆեյսբուքյան էջերում:

back-top