l

lifestyle

HENNESSY X.O ընթրիքը HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոյի հետ

Օրերս հրավիրված էի HENNESSY X.O ընթրիքի, որը տեղի ունեցավ նորաբաց ՅԱՍԱՄԱՆ ռեստորանում: 30 հատուկ հյուրերի համար կազմակերպված փակ ընթրիքը վարում էր HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն: Արդյո՞ք HENNESSY X.O-ն կարելի է վայելել սառույցով, կոկտեյլային տարբերակով, կամ համադրել այն հայկական ուտեստների հետ: Պրն. Գիյոմ դը Գիտոն ներկայացրեց մեզ լեգենդար HENNESSY-ի մատուցման նոր ձևաչափը և փիլիսոփայությունը:

  • Kamo Tovmasyan

Արդեն 24 տարի Գիյոմ դը Գիտոն հանդիսանում է HENNESSY տան բրենդ-ամբասադորը: 1995 թ.-ից նա ղեկավարել է HENNESSY, այնուհետև՝ Moët Hennessy ֆրանսիական հոլդինգի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը, իսկ վերջին 8 տարիների ընթացքում Moët Hennessy-ի ռիսկերի կառավարիչն է: HENNESSY տունն ամենահայտնի ընտանեկան բիզնես հանդիսացող ընկերություններից է: Այն երկու դարից ավել է, ինչ համաշխարհային կոնյակագործության ավանդույթների փոխանցողն է:

Հրաշալի կազմակերպված ընթրիքի ընթացքում հյուրերը վայելեցին HENNESSY X.O-ն հայկական յուրահատուկ ուտեստների հետ: Այո, այն կարելի է վայելել և փիփերթով ապուրի և կամամբերի և նույնիսկ տաք հալվայով դեսերտի հետ: Այն կարելի է ըմպել սառույցով, կարելի է ընտրել կոկտեյլային տարբերակը, HENNESSY տան գաղափարախոսությունը հուշում է, որ խմիչքը պետք է և կարելի է վայելել այն ձևաչափով, որը հարմար է բոլոր տարիքի և խառնվածքի անձանց:

Եվս մեկ անգամ դիտեցինք Ռիդլի սքոթի նկարահանած հայտնի գովազդը, տեղեկացանք HENNESSY ընկերության հաջորդ տարվա մասշտաբային (ու շատ անսպասելի) նախագծերին և իրոք վայելեցինք հրաշալի երեկո: Շնորհակալություն հրավերի համար: 

back-top