Kamancha
l

lifestyle

«Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում

«Fashion Forum Yerevan 2019»-ը մեկնարկվեց «Ժառանգություն» խորագրով ցուցադրությամբ, որը տեղի ունեցավ «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում: Հին հայկական ձեռագործ արվեստի նմուշների կողքին ներկայացված էին 40-ից ավել հայ դիզայներների հագուստների և աքսեսուարների նմուշները, որոնց ստեղծման և ոգեշնչման ակունքներում հայկական մշակույթն է:  

  • Kamo Tovmasyan

Հունիսի 25-29-ը «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպում է արդեն ավանդական դարձած ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը: Ֆորումի նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը՝ տրամադրելով միջազգային փորձագետների հետ գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ և դառնալով կամուրջ դեպի միջազգային նորաձևություն։ 

Ցուցահանդեսին մասնակցում էին միջազգային հայտնի ֆեշն ներկայացուցիչներ, բլոգերներ, ինֆլուենսերներ՝ այդ թվում հայտնի լուսանկարիչ Իվան Ռոդիչը, դիզայներ Ասադ Ավադը, նորաձևության փորձագետ Հիլարի Ալեքսանդերը, Marie Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիր Անտոնիո Մանչինելին և այլ հյուրեր: Ցուցահանդեսի հատուկ հյուրն էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Միջոցառման հյուրերին սպասվում էր ՈՍԿԵՆԻ գինիների հյուրասիրություն և Արփիի կենդանի կատարումները:

“Fashion Forum Yerevan 2019” նորաձևության ամենամյա ֆորումին աջակցություն է ցուցաբերում Եվրոպական միությունը՝  «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ-ի կողմից:

back-top