Kamancha
l

lifestyle

HOTELIER 2-րդ համարի շնորհանդեսը Armenia Marriott հյուրանոցում

Հյուրանոցային ոլորտը, ինչպես ռեստորանային բիզնեսը, Հայաստանում ամենակայացած ու զարգացող ոլորտներից է: Պատահական չէ, որ HOTELIER ընկերության կողմից հրատարակվող Հոթելիեր ամսագիրը հենց այս ուղղությունն է վերցրել և իր 2-րդ համարում  ներկայացնում է հայաստանյան և արտասահմանյան լավագույն հյուրանոցները, հյուրընկալության ոլորտի փորձագետների կարծիքները և փորձը, և իհարկե տեղեկացնում է հյուրանոցային աշխատանքի, նոր առաջարկների, լավագույն մասնագետների և ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ամսագրի՝ 2-րդ համարի շնորհանդեսը տեղի ունեցավ Armenia Marriott հյուրանոցում:

HOTELIER-ը զուտ ամսագիր չէ, եթե դուք այցելեք www.hotelier.am կայք, կտեսնեք, որ իրականում սա հյուրանոցային ոլորտի բավական ծավալուն առաջարկներ ներկայացնող նախագիծ է: Ամսագիրը տպագրված է երկու լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն: Քանի որ առաջին համարից մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հյուրանոցային ոլորտի նաև միջազգային մասնագետները, Այդ իսկ պատճառով այս համարում տեղ են գտել նաև արտասահմանյան հյուրանոցներ և ոլորտի մասնագետներ: Այս անգամ 2-րդ համարի շապիկին ներկայացված է Կատալինա Սուզանը՝ Armenia Marriott հյուրանոցի գլխավոր մենեջերը: Այսուհետ փնտրեք HOTELIER ամսագիրը հյուրանոցներում, ռեստորաններում, բիզնես կենտրոններում և իհարկե թվային տարբերակը՝ օնլայն հարթակներում և կարդացեք ոլորտի լավագույն մասնագետների, հյուրանոցներում գործող լավագույն ռեստորանների, ՍՊԱ կենտրոնների, ակումբների, տարբեր առաջարկների մասին:

 

back-top