l

lifestyle

Նոր ինտերիեր, ձևաչափ և թեմատիկ երեկոներ Hookah Place Yerevan-ում

Մոսկովյան 31/12 հասցեում՝ Սարյանի արձանի ետնամասում գտնվող Hookah Place Yerevan-ը փոխել է իր ձևաչափն ու սպասում է բոլորին արդեն որպես ժամանցավայր: Նոր՝ շքեղ ինտերիեր, եվրոպական ուտեստներ թարմեցված մենյուում, հեղինակային կոկտեյլներ բարմենից և թեմատիկ երեկոներ բոլոր ժանրի սիրահարների համար: Առաջին երեկոն լատինո սիրողների համար էր, Vida de Cuba Project-ը ողջ երեկո մեզ տեղափոխեց լատինո աշխարհ՝ իր կենդանի կատարումներով:

Ինտերիերն իրոք տրամադրող ու շքեղ էր: Երկու սրահներում կարող եք հանգստանալ ընկերների հետ, նշել տարբեր միջոցառումներ ու անցկացնել լավ օր՝ 13.00-ից մինչ 02.00: Հուկայի սիրահարների համար մատուցվում է բոլոր սիրված համերը՝ Sherbet, Darkside, Tangers և այլք: Եվրոպական խոհանոց, կոկտեյլների հարուստ մենյու և ամեն շաբաթ կազմակերպվող թեմատիկ երեկոներ՝ ռուսական գիշերներից մինչ հնդկական փարթիներ: Հետևեք Hookah Place Yerevan-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, որտեղ ներկայացվում է ծրագիրը և այցելեք լավ ժամանակ անցկացնելու: 

Մոսկովյան 31/12

+374 91 000 036

Facebook/ Hookah Place Yerevan

Instagram/ hookah_place_yerevan

back-top