l

lifestyle

ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ Հրաչ Մարտիրոսյանի հետ

Ճիշտ կազմված բիզնես-պլանը հաջողված նախագծի հիմքն է: Ուրախ եմ հայտնել, որ հայաստանյան ռեստորանային ոլորտի առաջատար մասնագետներից Հրաչ Մարտիրոսյանը ստեղծել է պրոֆեսիոնալների թիմ, որը Ձեզ կօգնի Ձեր նախագծի հաջող իրականացման գործում: Հրաչ Մարտորոսյանն իր թիմով շուկայում տարբերվում է ձեռնարկության արդյունավետ կառավարմամբ՝ երաշխավորելով կայուն շահույթի դինամիկա և ներդրումների վերադարձ:

 

Հրաչյա Մարտիրոսյանը օգնում է ստեղծել հաջող ռեստորանային բիզնես: Ունենալով ավելի քան քսանհինգ տարվա փորձ ռեստորանային ոլորտում, ստեղծել է ընկերություն՝ աջակցելու այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց սեփական ռեստորանը, կիսվելու սեփական փորձով, պրակտիկայով, սովորեցնելու, վերապատրաստելու և դարձնելու ռեստորանային բիզնեսի իրական մասնագետների։ Ընկերության խնդիրն է ռեստորանների, սրճարանների, բարերի գրագետ բացումը, ռեստորանային բիզնես ստեղծելու հարցում աջակցությունը։ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է-իրականություն դարձնել հաջողակ ռեստորատոր դառնալու Ձեր երազանքը: Հրաչ մարտիրոսյանի կարգախոսն է՝ «Ամեն բան լավ է լինելու, այլընտրանք չկա»:

Ռեստորատորի ղեկավարած նախագծերից կառանձնացնեմ մի քանիսը, որտեղ ես ինքս եղել եմ ու ձեզանից շատերն էլ, վստահ եմ ծանոթ են այս ժամանցավայրերի գործունեությանը: Benedict , Pahest 33, Face control,  Malkhas jazz club ակումբներ, Santafe, 1881, King-Garden, Caruzo սրճարաններ և այլք..

5 կարևոր սկզբունքներ, որոնց օգնությամբ կստեղծեք ուժեղ թիմ և կամրապնդեք Ձեր ընկերությունը։


1. Աշխատանքի ընդունեք միայն ուժեղ և գրագետ աշխատակիցների։
Ամբողջ թիմը տառապում է մեկ թույլ և ոչ պարտաճանաչ աշխատակցի պատճառո՞վ: Առանց վարանելու աշխատանքից ազատեք բոլոր նրանց, ովքեր վատ արդյունքներ են ապահովում։ Օրինակ՝ եթե ունես որակյալ ապրանք և փորձառու վաճառողներ, բայց անարդյունավետ մարքեթոլոգ,դու երբեք չես ներգրավի հաճախորդներին և ընկերությունը կաշխատի միայն վնաս կրելով։


2. Ուղղորդել Ձեր թիմի աշխատանքը նպատակին հասնելուն համար։
Աշխատակիցները պետք է իմանան, թե որն է իրենց գործունեության նպատակը և թե ինչի է ձգտում Ձեր ընկերությունը, այլապես նրանք կմոռանան, թե ինչի համար են աշխատում, լավագույնս չեն կատարի իրենց աշխատանքը և պարտականությունները, և արդյունքները կնվազեն։ Նպատակների մասին հիշեցնելու և նորերը դնելու համար կանոնավոր կերպով հանդիպումներ և համակարգումներ կազմակերպեք։


3. Ամեն աշխատակից պետք է ունենա իր դերը և կարևորությունը։
Յուրաքանչյուր աշխատակից պետք է իմանա, թե ինչի համար է պատասխանատու։ Այդ ժամանակ խնդիրներ չեն առաջանա և չի լինի այնպիսի աշխատանք, որը անկատար կմնա։ Ընկերության համար բոլոր կարևոր գործառույթները կաջակցվեն, և թիմը կաշխատի որպես մի միասնական մեխանիզմ։


4. Գրի՛ր կանոններ
Դուք պետք է ցուցումներ ունենաք, որտեղ նշված է, թե ինչն է ընդունելի ընկերությունում, և ինչը՝ ոչ: Առանց դրա՝ թիմը չի կարողանա սահուն աշխատել և արդյունք տալ։


5. Եղի՛ր առաջնորդ
Ուժեղ թիմը պետք է առաջնորդվի ուժեղ անհատականության կողմից։ Դրանից ելնելով՝ թիմը ձեզնից օրինակ կվերցնի և կբարձրացնի արդյունավետությունը: Նպատակներ դնել, մոտիվացնել անձնակազմին, ներդրել նոր գործիքներ և ամրապնդել ընկերությունը:

Ռեստորանի բացման փուլերը՝


1. Լոկացիա՝ շուկայի ուսումնասիրություն, տարածքների որոնում, փորձագիտական վերլուծություն:


2. Բիզնես պլանավորում՝ կոնցեպտի մշակում, ինտերիերի դիզայն, ֆիրմային ոճի ստեղծում:


3. Շինարարություն և վերանորոգում՝ աշխատանքի մոնիտորինգ և համակարգում, որակի ստուգում:


4. Հավաքագրում՝ աշխատակիցների որոնում և ընդունում, թիմի կազմավորում:


5. Ռեստորանի բացում՝ պաշտոնական բացում՝ միջոցառումների կազմակերպում, ծրագրի գործառնական կառավարում՞

Այս և այլ շատ կարևոր խորհուրդներ կարող եք գտնել հետևելով Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջին, իսկ խորհրդատվության և բիզնես ծրագրերի համար կարող եք զանգահարել կամ գրել նշված կոնտակտային տվյալներով: 

077-60 66 60

✉️ [email protected]

ՖԵՅՍԲՈՒՔ

back-top