ԻՆՏԵՐԿՈ ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է թռիչքներ դեպի Եգիպտոս Թբիլիսիից: Շատերին է հայտնի, որ այսօր ցանկացած թռիչք Թբիլիսիի օդանավակայանից՝ լինի դա Եգիպտոս թե Եվրոպական երկրներ, նույնիսկ ԱՄՆ ավելի մատչելի է: Բացի այդ պետք է հաշվի առնել աշխատանքային մեծ փորձը, ինչը երևում է ճանապարհորդության ողջ ընթացքում օդանավակայանում դիմավորումից սկսած մինչ տուրերի ամրագրումը, բացառիկ պայմանագրերը Եգիպտոսի առաջատար հյուրանոցային ցանցերի հետ և բազմաթիվ բոնուսները: Բացի այդ, Թբիլիսին երբեք չի հոգնեցնում ու 1-2 օր էլ Վրաստանի մայրաքաղաքում հանգիստը բոլորին հաճելի կլինի: Ի դեպ, նշեմ նաև, որ ես Թբիլիսի մեկնել եմ Երևան-Թբիլիսի չվերթով, որը տևում է 30 րոպե, սա այն անձանց համար, ովքեր չեն սիրում մեքենայով երկար ճանապարհ գնալ: Այսպիսով Թբիլիսիում և Բաթումիում հանգստից հետո մենք մեկնեցինք Հուրգադա...
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԻՆՏԵՐԿՈ ընկերության ողջ անձնակազմին, ի դեմս հիմնադիր Նինա Մախմելաձեի և հատուկ շնորհակալություն Թամարա Ախալբեդաշվիլիին ողջ ընթացքում մեզ հետ լինելու և պարզապես լավագույն պայամաններն ապահովելու համար ողջ ճանապարհորդության ընթացքում նույնիսկ մանրուքների հարցում: Նինա Մախմելաձեի հետ հարցազրույցը կարող եք կարդալ ահա այստեղ, իսկ նրանց համար, ովքեր կպլանավորեն իրենց հանգիստը դեպի Եգիպտոս, նշեմ, որ երևանյան լավագույն տուր-կենտրոններում կարող եք հարցնել ԻՆՏԵՐԿՈ ընկերության փաթեթները և օգտվել այս ընկերության ծառայություններից: Կարող եք նաև գրել ընկերության ֆեյսբուքյան էջին.
I.abashidze Str. N14
+995 322 29 43 43
Facebook/IntercoTravel
Թբիլիսիից Հուրգադա թռիչքը տևում է 3 ժամ 10 րոպե:
Ինձ ասել էին, որ մի շարք ընկերություններ, դեպի Եգիպտոս թռիչքների ընթացքում չեն ներառում սնունդ: Չնայած ամառվա տապին, միևնույնն է ինքնաթիռում արդեն երկրորդ ժամին սնվելու ցանկություն է առաջանում:
Վիզան գնում ես հենց Հուրգադայի օդանավակայանում, այն արժե 25 դոլար: Խորհուրդ տամ բոլորին ունենալ կանխիկ լարի և կանխիկ դոլար, քանի որ ընթացքում հարմար չի լինում օգտվել քարտերից, իսկ փոխանակման կետերն էլ այնքան տարբեր առաջարկներով են ներկայանում, որ պարզապես խճճվում ես փողերի մեջ....
Մեզ դիմավորեցին և հարմարավետ ավտոբուսներով տեղափոխեցին դեպի հյուրանոց...
Ինչու Հուրգադա այլ ոչ թե Շարմ Էլ Շեյխ: Այս շրջանում Հուրգադան ամենահանգիստ քաղաքն է Եգիպտոսում, ամենամարդաշատը և ամենաապահովը, նաև այստեղ եղանակն է բարենպաստ, ողջ Օգոստոս ամսվա ընթացքում թեթև քամիներ էին երեկոյան և տանելի արև:
Ինչ է պետք իմանալ Հուրգադայի մասին երբ մեկնում ես: Հուրգադան Կարմիր ծովի ափին գտնվող երրորդ խոշոր բնակավայրն է Սուեյզից և Իսմայիլիայից հետո: Հուրգադան իրականում արտասանվում է որպես Ղուրդուղա, Կահիրեից 500 կմ հարավ-արևելք է տեղակայված, բնակչությունը կազմում է մոտ 90 000 մարդ: XX-րդ դարի սկզբում Հուրգադան Կարմիր ծովի ափին մի փոքր գյուղ էր, որտեղ բնակվում էին բրիտանացի նավթափորներն ու տեղի ձկնորսները։ Այնուհետև Եգիպտոսի Հանրապետության և Իսրայելի միջև Քեմփ-Դևիդյան համաձայնության ստորագրումից հետո այն սկսեց վերափոխվել ռազմական տարածքից հանգստյան վայր։ Հուրգադայում, ինչպես ամբողջ Եգիպտոսում արևադարձային անապատային կլիմա է։ Ամռանը երբեք տեղումներ չեն նկատվում, իսկ ձմռանը տեղումների քանակը կազմում է 5 մմ։ Օգոստոսի միջին ջերմաստիճանը կազմում է т +31 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ +16,4 °С։ Լողային սեզոնը տևում է 8 ամիս։ Երկինքը միշտ անամպ է ամռանը և համարյա միշտ ձմռանը։ Քաղաքը ունի պատմական կենտրոն, որը կոչվում է Դահար, նոր կենտրոն Սակկալա և հյուրանոցների շարան, որ ձգվում են ծովի ափով դեպի հյուսիս և հարավ համարյա 40 կմ, կազմելով այսպես կոչված Նոչ Հուրգադան։ Հուրգադայում է տեղակայված մարզպետի նստավայրը, մարզի կառավարությունը, փոքր նավահանգիստ և Եգիպտոսի ափային պահակային բազան, մի քանի կոլեջներ, ժամանակակից գրադարան, գավառի դատարանը, զինվորական բազա։ Հուրգադայում գործունեության հիմնական ուղղություններն են զբոսաշրջությունը, շինարարությունը, առևտուրը, զբոսաշրջային ծառայությունները։
Եվ այսպես ձեզ դիմավորում են և հարմարավետ, հով ավտոբուսներով տեղափոխում հյուրանոց: Մեր հյուրանոցը գտնվում էր օդանավակայանից մոտ 35 րոպե հեռավորությամբ:
Ինտերկո ընկերությունը հանդիսանում է RED SEA HOTELS հեղինակավոր հյուրանոցային ցանցի բացառիկ գործընկերը: Այս ցանցն ունի 17 բարձրակարգ հյուրանոցներ Եգիպտոսի տարբեր քաղաքներում: Մենք հանգստանում էինք ամենաշքեղ հյուրանոցում՝ MAKADI SPA-ում, որը միայն չափահասների համար է: Այս հյուրանոցի մասին ես գրել եմ առանձին փոստ, խնդրում եմ կարդացեք այն ահա այստեղ, հյուրանոցն իրոք բացառիկ է:
Եվս մեկ անգամ բոլորին խորհուրդ կտամ Եգիպտոսում, ցանկացած քաղաքում հանգստանալուց ամրագրել ամենալավ հյուրանոցը, աստղերին մի խաբնվեք, ընտրեք ամենա-ամենալավը, եթե ցանկանում եք իրոք հանգստանալ:
Մեր հյուրանոցում երեխաները, արաբները, պարսիկները չէին կարող հանգստանալ, այն միայն չափահասների, միայն եվրոպացիների համար է, ինչն ավելի հանգիստ ու լիարժեք էր դարձնում հանգիստը:
Կարևոր հանգամանք, եթե դուք հանգստանում եք Մակադի Սպա հյուրանոցում, ապա կարող եք անվճար օգտնվել հյուրանոցային ցանցի հարևանությամբ գտնվող հյուրանոցների ռեստորաններից, ժամանցային կենտրոններից, այս առավելությունն ունեն միայն ՄԱԿԱԴԻ ՍՊԱ հյուրանոցում հանգստացողները:
Որպես ալտերնատիվ, առաջարկեմ նաև երկու այլ հյուրանոցներ, որոնք գտնվում են արդեն քաղաքի կենտրոնում, և պատկանում են նույն հյուրանոցային ցանցին:
Սա արդեն ավելի ընտանեկան հանգստի համար է, ի դեպ, լողափն այս հյուրանոցում ավելի ավազոտ էր, մեծ լողավազաններ, մեծ սենյակներ, ու նշեմ, որ բոլոր այս հյուրանոցներում անկողինները նույնպես շատ մեծ են, ինչը շատ հարմար է:
Ահա ևս մեկ տարբերակ, ինչպես արդեն նշեցի, բոլոր այս հյուրանոցները պատկանում են Red Sea Hotels հյուրանոցային ցանցին, որն աշխատում է ԻՆՏԵՐԿՈ ընկերության հետ բացառիկ համագործակցությամբ:
Շատ կարևոր է ունենալ Հուրգադայում լավ գիդ: Ծանոթացեք Աբուի հետ, ով ոնց որ եգիպտացի չլիներ, հիանալի անձնավորություն էր, մեզ հետ լողում էր, մեզ հետ ձուկ բռնում, ամեն առավոտ հյուրանոցում հանդիպում էր մեզ ու առաջարկում նոր տուր:
Իհարկե Սաֆարի տուր, եթե չեք եղել Դուբայում: Դուբայում պարզապես անապատն ավելի գեղեցիկ է.. Տուրի արժեքը կազմում է մոտ 50 դոլար:
Շատ հետաքրքիր էր Բիդուինների հետ հանդիպումը, այս փոքրիկները 1 դոլար ստանալով քեզ օգնում են ուղտ նստել, նաև առաջարկում են իրենց ձեռքի աշխատանքները գնել: Ապահովության մասին, այո ամենուր ստուգում են, ամենուր հրացաններով ոստիկաններ են, ու դա հենց մարդկանց ապահովության համար է, համենային դեպս Հուրգադայում 7 օր շրջելիս մենք ոչ մի խնդրի ականատեսը չդարձանք: Ի դեպ ուզում եմ նաև պատմել այն հայուհիների մասին, ովքեր դարձել էին մի եգիպտացու զոհը շաբաթներ առաջ: Օգոստոս ամսին մի եգիպտացի, որ այդ օրը Կահիրեից ժամանում է Հուրգադա, այցելում է քաղաքային լողափ ու հարձակվում զբոսաշրջիկների վրա, սկսում դանակահարել: 2 տեղացի կին մահանում են, մոտ 8 հանգստացողներ ստանում տարբեր վնասվածքներ: Ցավոք այս կազմում լինում են նաև 3 հայուհիներ, որոնցից մեկը վնասվածքներով Կահիրեի կենտրոնական հիվանդանոցում է, բայց նրա կյանքին արդեն ոչինչ չի սպառնում: Այս օրերին այդ հայուհին արդեն պետք է դուրս գրվեր հիվանդանոցից և վերադառնար Հայաստան: Տեղի գործարարները համարում են, որ դա ներքին դավադրություն էր այլ քաղաքներից, քանի որ ի տարբերություն Կահիրեի և Շարմ Էլ Շեյխի, Հուրգադան ակտիվ է, լի զբոսաշրջիկներով և ապահով: Խնդիրը նրանում է, որ երբ դու հանգստանում ես բարձրակարգ հյուրանոցում, իսկ բոլոր հյուրանոցներն ունեն և լողափ և լողավազաններ, չպետք է գնալ քաղաքային անհասկանալի լողափ կենտրոնում...Իհարկե չեմ մեղադրում հայուհիներին, պարզապես խորհուրդ բոլորին հանգստանալ իրենց հյուրանոցում, որն ապահովում է ձեր անվտանգությունը:
Տեղում կա նաև փոքրիկ սողունների ցուցասրահ, 5 դոլար վճարելով կարող ես լուսանկարվել անվնաս սողունների հետ:
Բիդուինները հաց պատրաստում են տեղում, կրակը ստանում են ուղտի կղանքից ու այդպես երջանիկ ապրում են, ահավոր պայմաններում:
Երկրդր օրն առաջարկում եմ հետևել ձկներին և բացահայտել Կարմիր ծովի գեղեցկությունը...
Այս տուրը ևս արժե մոտ 50 դոլար:
Հարմարավետ նավերով գնում ես ծովի խորքերը, հետո իջնում առաջին հարկ, որտեղ արդեն հետևում ես ձկներին...
Շատ հյուրանոցներում լողափները քարքարոտ են, նաև ծովը ափից հեռանում է: Առաջարկում եմ ամրագրել երկու տուր երկու դրախտային կղզիներ բացահայտելու համար...
Չմոռանաք ձեզ հետ վերցնել արևային քսուկներ, ահավոր եք վառվելու, ու եթե վառվեք տեղում առաջարկելու են ձեզ քսուկ, որը նույնպես ուղտի կղանքից է պատրաստված:
Մահմեյա...իսկական դրախտ, որի ամրագրումն արժե մոտ 50 դոլար: Ծովը պարզապես հեքիաթային է, մաքուր, կախարդական, հավատացեք դուք նման գեղեցկություն միայն Մալդիվներում կտեսնեք:
Տուրն իր մեջ ներառում է տեղափոխումը, սնունդը...
Անպայման կփորձեք այստեղի բարի ֆրեշը...
Հաջորդ կղզին՝ ՕՐԱՆԺ...
Ինձ թվում է նկարներից արդեն պարզ է ամեն ինչ, նույնիսկ հարկ չկա ներկայացնելու այն....
Այստեղ կարող եք նաև դայվինգ ամրագրել...
Այ տեսնում եք, մեր գիդ Աբուն մեզ հետևում է ամենուր...
Այո, այո, սա հենց մենք ենք նկարել, կարծես ֆիլմում լինեինք...
Քանի չեմ մոռացել, նշեմ, որ այստեղից արգելվում է վերցնել, պոկել ու տանել կորալներ: Դուք դրա համար օդանավակայնում կտուգանցվեք մոտ 2000 դոլար:
Եվ վերջում գիշերային Հուրգադայի մասին. Կա կարծիք, որ Հուրգադայում անհետաքրքիր է, պասիվ հանգսիտ է, չգիտես ինչով զբաղվես...Իրականում պետք է պարզապես տեղեկացված լինես, օրինակ երեկոյան կարող եք գնալ ՄԱՐԻՆԱ փողոց, որտեղ հարուստների զբոսանավերն են ու լաունջ-սրահները: Մինչ ուշ գիշեր կենդանի բենդեր են նվագում, մարդաշատ է, նույնիսկ խանութ-սրահներն են բաց...
Չմոռանաք թեմատիկ նվերներ Եգիպտոսից...
Ահա Մարինա փողոցն արդեն ցերեկային ժամին...
Այստեղ նույնիսկ Հարդ Ռոք սրճարան կա, որտեղ կարող եք համեղ սնվել...
Ամբողջացնելով մեր ուղեցույցը ևս մեկ անգամ խորհուրդ տամ ընտրել ճիշտ տուր-ընկերություն, լավ հյուրանոց և լավ գիդ, ու համավատացեք դուք չեք ցանկանա վերադառնալ: Ի դեպ, մենք արդեն պլանավորում ենք վերադառնալ այստեղ հունվար ամսին, կրկին ԻՆՏԵՐԿՈ ընկերության հետ: