l

lifestyle

Exclusive! ICE London 2023 ամենամյա էսքպոն Fastex ընկերության հետ

Fastex Ecosystem-ը հրավիրել էր ինձ Լոնդոն՝ ներկա գտնելու ICE London 2023 ամենամյա էսքպոյին, որտեղ Fastex Ecosystem-ը ներակայցնում էր իր բոլոր պրոդուկտները`ftNFT, Fasttoken, AKNEYE և այլք: Երեք օր շարունակ ինձ սպասվում էր նոր տեխնոլոգիաներ, նոր հարթակներ և կրիպտոաշխարհի հետ կապված հագեցած ինֆորմացիա, որով կիսվում եմ Ձեզ հետ ևս, հենց Լոնդոնից: 

  • Կամո Թովմասյան

Նախ պետք է շնորհավորեմ և շնորհակալություն հայտնեմ Fastex ընկերության ողջ անձնակազմին նման ահռելի նախագծի հերթական իրականացման համար: Ես առաջին անգամ էի ներկա լինում ICE London միջազգային էքսպոյին ու անկեղծ ասած՝ չէի էլ պատկերացնում մասշտաբների, աշխատանքի ծավալի մասին: Չարթերային թռիչք դեպի Լոնդոն մոտ 300 աշխատակիցների և գործընկերների համար, հյուրանոցային կացության, տրանսպորտային, սննդի և տեխնիկական բոլոր հարցերի կանոնակարգում....ես ապշած հետևում էի, թե ինչպես է հնարավոր նման պատասխանատվությամբ իրականացնել այսքան բարդ նախագիծ ու ինձ համար ևս այս հրավերը շատ կարևոր և շատ ուսուցողական էր մասնագիտական առումով: 

ICE London 2023-ը էքսպոյի պատմության ամենամասշտաբային ցուցահանդեսներից էր: 35 000 մասնակից 3 օրերի ընթացքում 150 երկրներից: 650 ընկերություններ ներկայացնում են իրենց պրոդուկտը 51 000 ք/մ ահռելի հարթակում տեղակայված տաղավարներում: Ինչպես տեսնում եք՝ Fastex Ecosystem-ն իր բոլոր պրոդուկտներով զբաղեցնում էր, թերևս ամենամեծ տաղավարները:

Ուզում եմ նշել, որ մեր ինստագրամյան էջի highlights-ում կարող եք դիտել նաև ուղևորության ամենօրյա սթորի տարբերակները: Ի՞նչ է տոկենը, ինչպե՞ս ունենալ nft, ինչպես է աշխատում այս ողջ մեխանիզմը, որի մասին գիտեն բոլորը բայց դեռ շատ են անպատասխան հարցերը: Մեր ռեպորտաժում կգտնեք երկար սպասված սպառիչ պատասխաններ:

Դեռ տարվա սկզբին մտադիր էի ունենալ տոկեններ՝ փորձելով շարժվել այսօրվա կենսակերպի ռիթմով և ICE London 2023-ում էլ ձեռք բերեցի իմ առաջին ֆաստտոկենները: Ի դեպ, ինձ միացավ նաև AZAT MARD բրենդի համահիմնադիր Կարեն Չոբանյանը, ով Fastex-ի հրավերով ևս ներկա էր էքսպոյին: Թե ինչպես ենք մենք ունենում մեր առաջին ֆաստտոկենները և NFT-ները՝ կարող եք դիտել ինստագրամյան րիլզերում

ICE London 2023-ը ամբողջական հարթակ էր՝ նորարար լուծումների, տեխնոլոգիաների, արժեքավոր պատկերացումների և ցանցային անզուգական հնարավորությունների ներկայացման համար: Համախմբելով լուծումներ մատակարարողներին և մասնագետներին բոլոր հիմնական ուղղահայացներում՝ կարելի է վստահորեն ասել, որ ICE-ն առաջարկեց նոր հնարավորություններ և ապագայի տեսլականներ: Սա նոր հնարավորությունների ստեղծման մասին է մրցակիցների համար՝ առաջարկելու ավելի դինամիկ և արդյունավետ մեթոդներ:

Շնորհավորում եմ Fastex Ecosystem-ի ողջ անձնակազմին նման մասշտաբի նախաձեռնությանը այսչափ պրոֆեսիոնալ կերպ ներկայանալու առթիվ և արդեն մարտ ամսին անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ պատմելու ևս մեկ աներևակայելի հաջողության, աշխարհի ամենամեծ մոլում՝ The Dubai Mall-ում նոր ftNFT սրահի բացման մասին:

 FASTEX.COM

back-top