Պատահական չէ, որ այս իրադարձությունը համընկնում է Իդրամ ընկերության 15-ամյա հոբելյանի հետ։ Ընկերությունից հայտնում են, որ հաշվի առնելով տարիների փորձը և փաստացի հայկական ազգային վճարային միջոցի կարգավիճակը, ստանձնել են նաև ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու պատասխանատու գործը։ Ուստի անհամբեր սպասում էին հավելվածի գործարկմանը, որով հետաքրքրված են հազարավոր օգտատերեր և նրանց երեխաները։
Idram Junior հավելվածի հնարավորություններն շարունակաբար կզարգանան, ներառելով նոր արդիական գործիքակազմ երիտասարդ սերնդի համար։ Այս պահին հիմնական գործառույթներն են՝ փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից, անհպում QR-վճարումների կատարումը վաճառակետերում, փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին, հեռախոսահամարի լիցքավորումը։ Idram Junior հավելվածով պատանի օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն հիմա արդեն 14.500-ից ավելի կետերում Հայաստանում և Արցախում։
Idram Junior-ն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, հավելվածն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը կարող է հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով։
Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով հավելվածի հնարավորությունները գնալով ընդլայնվելու են․ «Շուտով մեր պատանի օգտատերերը կսովորեն, թե ինչպես խնայել, ինչպես սահմանել նպատակներ և հասնել դրանց, նրանք նաև կսովորեն բարեգործել, քանի որ պատանի օգատատերերի կողմից կատարված վճարումներից նույնպես Իդրամն ու IDBank-ը 1 դրամ հատկացնելու են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը․ շուտով մենք այն կառանձնացնենք և կունենանք «Մի դրամիկների ուժը» ծրագիրը, որի միջոցները կհատկացվեն հատուկ մանկական ծրագրերի։ Մի խոսքով, մենք դեռ շատ ու շատ մտքեր ունենք, որովհետև Idram Junior-ը մեր երեխան է, իսկ երեխաների համար, ինչպես ընդունված է հայերիս մոտ, մենք անում ենք լավագույնը»,- նշեց Արսեն Քդենյանը։
Ներկաներիս սպասվում էր շաաատ անակնկալներով լի երեկո՝ ֆոտոզոնաներ, մուլտհերոսներ, հիթեր Նարեի, Մալենայի և Արամ MP3-ի կողմից ու իհարկե ատրակցիոններից անհասմանափակ օգտվելու հնարավորություն ողջ երեկոյի ընթացքում:
Կարևոր է՝ երեխային, որը օգտվելու է Idram Junior հավելվածից, գումար կկարողանա փոխանցել միայն ծնողը: Իսկ երեխան՝ միայն ծնողին և իր քույր/եղբայրներին (հետագայում փոխանցել և ստանալ գումարներ ընկերներից, որոնց երկկողմանի հաստատում են երեխաների ծնողները)։ Այս սահմանափակումները նույնպես ներդրված են անվտանգության նկատառումներից ելնելով։
Idram Junior հավելվածը կարելի է ներբեռնելիս պարզապես անհրաժեշտ է, որ ծնողն ու երեխան միասին լինեն և կատարեն անհրաժեշտ քայլերը, որոնք անչափ հեշտ են։ Ծրագրի մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել Իդրամ ընկերության պաշտոնական էջերին՝
FB /idranjunior
IG/idramjunior