l

lifestyle

ILONA Vip Spa & Beauty Centre-ի 5-ամյակը և նոր ծառայությունները

Սայաթ-Նովա 27 հասցեում գործող ILONA Vip Spa & Beauty Centre-ը նշում է հիմնադրման 5-ամյակը: Այն առաջին կենտրոններից էր, որը սպաարկում էր միայն կանանց: Բյութի ոլորտի ցանկացած ծառայություն, մշտապես թարմացվող ծառայություններ նոր սերնդի նյութերով և սարքավորումներով, եզակի ՍՊԱ-կապսուլա մերսման բազմաթիվ տարբերակներով և սա դեռ ամենը չէ: Ներկայացնում ենք ILONA Vip Spa & Beauty Centre-ի 5-ամյակի միջոցառումը և ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայությունների մի մասը:

Սայաթ-Նովա 27

(011) 777 111

Facebook/ILONAVIP

Վարսահարդարում, դիմահարդարում, թարթիչների լիցք, կոսմետոլոգիա, մազերի խնամք...բոլոր ծառայություններն իրականացվում են միայն միջազգային առաջատար բրենդերի նյութերով և տարիների փորձ ունեցող մասնագետների խորհրդատվությամբ:

Կենտրոնից կարող եք ձեռք բերել դեմքի, մարմնի և մազերի խնամքի միջոցներ և դիմահարդարման պարագաներ: Առկա է լայն տեսականի միջազգային հայտնի ապրանքանիշերից, և միևնույն ժամանակ կարող եք պատվիրել Ձեր իսկ նախընտրած բրենդի արտադրանքը:

Այսօր մեզանից շատերն ունեն մազերը ճիշտ խնամելու խնդիր, մասնավորապես նրանք, ովքեր հաճախ են ներկում իրենց վարսերը: Loreal Series Expert PowerMix⠀
շարքն առաջարկում է նոր, ինտենսիվ և անհատականացված մազերի խնամք: Խնամքի նորագույն տեխնիկան կհաղորդի Ձեր վարսերին աննկարագրելի փայլ, փափկություն և թարմություն: Այն կվերականգնի Ձեր վարսերի տեսքը և կդարձնի այն ավելի շքեղ: Մասնագետի հետ խորհրդակցությունից հետո ընտրվում է հատուկ Ձեր վարսերի համար նախատեսված խառնուրդը, որը պատրաստվում է Ձեր աչքի առաջ: Իսկ արդյունքը կտեսնեք անմիջապես օգտագործելուց հետո: 

Ահա կենտրոնի գլխավոր այցեքարտը. Գերժամանակակից այս ՍՊԱ-կապսուլան թույլ է տալիս իրականացնել ցեխաբուժություն, մարմնի պիլինգներ, պարուրումներ, ավելի քան մեկ տասնյակ այլ բուժիչ և ռելաքսացնող պրոցեդուրաներ, այդ թվում և ծառայում է որպես վաննա, որտեղ կարելի է վայելել Շոկոլադե լոգանքը, ինչպես նաև Կլեոպատրայի հայտնի կաթով լոգանքը: Նշեմ որ այս պրոցեդուրաները կատարվում են Միջերկրական ծովի ջրիմուռների հումքից ստեղծված THALAC պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներով, որոնք ծառայում են հենց թալասոթերապիայի համար: 

ILONA VIP Spa & Beauty սրահի ՍՊԱ մասնագետը վերապատրաստվել է հենց ֆրանսիական THALAC կենտրոնում: Թալասոթերապիան կազմվածքի կորրեկցիայի ներկայումս ամենահայտնի բյութի-մեթոդներից մեկն է ողջ աշխարհում, այն կանանց օգնում է ազատվել ավելորդ սանտիմետրներից, և հղկում է մաշկը: Բացի նիհարեցնող պրոցեդուրաներից, թալասոթերապիան ունի հակասթրեսային ազդեցություն, կարգավորում է քունը, նյարդային համակարգը, նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը և զարկերակի ճնշումը: Կիրառվում է նաև հոդացավերի և աղերի կուտակումների ժամանակ:

 

Սրահում իրականացվում է նաև կոսմետոլոգիական ծառայություններ որակավորված բժիշկ Էսթետիստի կողմից`Christina և Zein Obagi մասնագիտացված նյութերով: Կատարվում է մեզոթերապիա, բիոռեվիտալիզացիա, բոտոքս, մաշկի և մարմնի ճարպի հալեցում, մաշկի ձգում High-Smas Lifting սարքավորումով, ինչպես նաև դեմքի կոնտուրինգային պլաստիկա, որն արվում է ֆիլլերների միջոցով: Ֆիլլերներն ունեն գելային կոնսիստենցիա և մաշկում գելի տարածվելուց հետո ակնթարթում ցուցաբերում են իրենց ազդեցությունը: Գրեթե բոլոր ֆիլլերները կազմված են հիալուրոնաթթվից, որը մարմնին հարազատ նյութ է: Նշենք, որ այս ամենը կատարվում է միմիայն բարձրակարգ նյութերով ինչպիսիք են` Juvederm, Surjuderm, Neauvia Organic, Dermaren, Nahyco և այլն:

STARVAC-Վակումա-ռոլլերային մերսում: Համարվում է ամենաարդյունավետ միջոցը կազմվածքի կորրեկցիայի և ցելյուլիտի բուժման համար: Մերսումը կատարում է բժիշկ-ֆիզիոթերապեֆտը`որակավորված Ֆրանսիայի Starvac ընկերության կողմից: Այս մերսումն օգնում է ազատվել ցելյուլիտից (1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի), ձգում է մարմնի թուլացած հատվածները, հարթեցնում է մաշկը, օգնում է ազատվել ավելորդ ճարպից, լավացնում է արյան շրջանառությունը, վերականգնում է մաշկի առաձգականությունը, կարգավորում է նյութափոխանակությունը: Ի դեպ, խորհրդատվությունն անվճար է:

Սրահում իրականացվում է նաև Elos մազահեռացում բացարձակ անցավ եղանակով, և կարբոնային պիլինգ գերմանական լավագույն սարքավորումներով: 2020 թվականին կենտրոնը պատրաստվում է իր հաճախորդներին ներկայացնել կազմվածքի կորեկցիայի նորագույն սարքավորումներ:

Մերսումը բացարձակ բնական, առողջարարական և բուժական մեթոդ է, որը բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, շնչառական և այլ օրգան համակարգերի ֆունկցիաները: Մերսումը համարվում է լիցքաթափվելու և հանգստանալու լավագույն միջոցներից մեկը: Դուք նույնպես կարող եք ժամանակ տրամադրել Ձեզ և առօրյա հոգսերից մի պահ կտրվել

back-top