l

lifestyle

InnaMed էսթետիկ բժշկական կենտրոնի բացումը Ա. Մանուկյան 7 հասցեում

Ալեք Մանուկյան 7 հասցեում ստեղծվել է մի կենտրոն, որը միտում ունի դառնալ հայ կանանց ամենասիրելի վայրերից մեկը քաղաքում: Այստեղ են ներառված հայ կնոջ գեղեցկությունը և առողջությունը կերտելու և պահպանելու բոլոր նախադրյալները` նորագույն սարքավորումներ, բարձրակարգ մասնագետների կազմ՝ համալրված բացառապես բժշկական ոլորտի փորձառու և պատրաստված մասնագետներից, ջերմ ընտանեկան մթնոլորտ և եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկում: InnaMed #ՆվիրիրԱռողջություն

 InnaMed-ի հիմնական երկու ուղղություններն են գինեկոլոգիան և էսթետիկ դերմատոլոգիան, որոնք իրենց մեջ ներառում են հետծննդաբերական վերականգնում, լեյկոպլակիա, մի շարք գինեկոլոգիական բարդությունների լուծում և մի շարք այլ ծառայությունների մատուցում: Կենտրոնը համալրված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում MonaLisaTouch CO2 ֆրակցիոն լազերային նոր սերնդի սարքը, որը կատարյալ արդյունք է գրանցում դեմքի և մարմնի մաշկի խնամքի և մի շարք խնդիրների լուծման հարցում:

Հարկ է նշել նաև, որ InnaMed էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը չի սահմափակվում ո’չ մատուցած ծառայությունների ցանկով, ո’չ ներկայացված սարքավորումներով, ո’չ մասնագետների պատրաստվածությամբ. հակառակը` մշտապես ձգտելով կատարյալ որակի և արդյունքի, կենտրոնը պատրաստ0 է մշտապես ընդլայնելու ծառայությունների ցանկը` ներկայացնելով հայկական շուկայի համար եզակի ծառայություններ, համալրվելու է էլ ավելի նոր և ինովացիոն սարքավորումներով, մշտապես վերապատրաստման է ուղարկելու մասնագիտական կազմին, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով Հայաստանում հյուրընկալելու է միջազգային էսթետիկ բժշկության ոլորտի լավագույն մասնագետներին: Դիտեք ավելին՝ մեր վիդեոշարքում:

Ալեք Մանուկյան 7

012 60-06-06

Facebook/ InnaMed Center

Instagram/ innamedclinic

back-top