l

lifestyle

Ինչ է Business School of Marketing & Innovations-ը և ինչու է այն մեզ այսօր անհրաժեշտ

Ապագայի...չէ, ապագայի չէ, հենց այսօրվա ամենապահանջված մասնագիտությունը ձեռք բերելու համար բոլորիս անհրաժեշտ է իրոք պրոֆեսիոնալ և խիստ մասնագիտական ուսումնական կենտրոն: Business School of Marketing & Innovations-ը ոլորտում տարբերվում է իր կրթական ծրագրերով և պրոֆեսիոնալ թիմով: Օրերս ներկա էի կենտրոնի շնորհանդեսին ու սիրով կիսվում եմ Ձեզ հետ տպավորություններով: 

Business School of Marketing & Innovations-ը հանդիսանում է ՀՀ-ում առաջին մարքեթինգի դպրոցը և իրականացնում է հայաստանյան շուկայի համար ադապտացված ամբողջովին նոր ծրագիր: Այն մշակել են Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երի դասախոսները, ԹՈՓ 3 գովազդային խոշոր ընկերությունների ավագ մասնագետները, ինչպես նաև հայաստանյան գովազդային ընկերությունների առաջատար մասնագետները` հիմնվելով արտասահմանյան կրթական ծրագրերի լավագույն կետերի և իրենց աշխատանքային փորձի վրա: Սա նշանակում է, որ կրթական ծրագիրն ամբողջովին նոր է և ստեղծված է հենց այս դպրոցի համար: Ծրագիրը ներառում է գործնական աշխարհի ամենակարևոր կետերն ու փորձը՝ համակարգված մեկ համընդգրկուն դասընթացում` հենց Հայաստանում: Բոլոր նյութերը զրոյից կազմված են դասախոսների կողմից: 

2013թ., չգտնելով այն լիարժեք դասընթացը, որը կօգներ մասնագիտանալ մարքեթինգի ոլորտում, BSMI դպրոցի հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը մեկնել է ՀՀ-ից`արտերկրում կրթություն ստանալու և փորձ ձեռք բերելու նպատակով: Մի շարք գլոբալ ընկերությունների հետ աշխատելուց հետո, ինչպիսիք են BBDO-ն, ADV-ն, Bayer-ը, Unilever-ը և այլն, ինչպես նաև Մոսկվայի НИУ ВШЭ համալսարանում դասավանդելուց հետո, նա հավաքել է իր թիմը, վերադարձել է ՀՀ` իր փորձն ու գիտելիքները երկրի երիտասարդներին փոխանցելու նպատակով: Դպրոցի ծրագրերի նպատակն է կարճ ժամանակում պատրաստել մարքեթինգի մասնագետներ, ովքեր լսելով բրենդի կամ ապրանքի առջև ծառացած խնդիրների մասին՝ կարող են առաջարկել բազմաբովանդակ հաղորդակցական գործիքակազմ ունեցող գրագետ ռազմավարական լուծումներ, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել դրանք: Business School of Marketing & Innovations-ի առաքելությունն է վերացնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև բացը՝ համապատասխանեցնելով վերջիններիս հնարավորությունները շուկայում դրված պահանջներին, և ստեղծել երկրում մարքեթինգի մասին ընդհանուր միասնական պատկերացում` կրճատելով ուսման նպատակով արտահոսքը դեպի այլ երկրներ։

Այստեղ մշտապես թարմացնում և հարստացնում ենք ծրագրերը` հիմնվելով մարքեթինգի ոլորտում ի հայտ եկող նորարարությունների վրա: Յուրաքանչյուր դասի ժամանակ մասնակիցները ձեռք են բերում նոր հմտություն, որը կարող են կիրառել թե առանձին աշխատանքներ իրականացնելու համար, թե միասնականորեն` զուգակցված ամբողջական ծրագրի ավարտին ձեռք բերած հմտություններով: Կենտրոնը չի մրցակցում այլ կրթական կազմակերպությունների հետ, այլ խրախուսում է նրանց գործունեությունը, քանի որ այն ևս ուղղված է բարձրացնելու ՀՀ սկսնակ մասնագետների պրոֆեսիոնալիզմը: 

Դպրոցը միակն է ՀՀ-ում, որ` ներառում է մարքեթինգային հաղորդակցությունների ավելի քան 15 ճյուղեր`մեկ համընդգրկուն ծրագրում, տալիս է հնարավորություն մասնագիտանալու դրանցից յուրաքանչյուրում գործնականորեն, ներառում է միջազգային փորձ և արտասահմանյան ուսումնական ծրագրերի ադապտացված ծրագիր, ունի միջազգային ISO հավաստագիր, ինչպես նաև հասանելիություն փակ հետազոտական աղբյուրներին, տրամադրում է հնարավորություն մշտապես խորհրդակցելու դասախոսների հետ` նույնիսկ ծրագրի ավարտից հետո, դասընթացի ավարտին տալիս է հավաստագիր:

ԱՆՆԱ-ՄԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
CEO & Visionary leader, Marketing & Media Planning Leading Specialist

Մարքեթինգի ոլորտում աշխատանքայի փորձը` 7 տարի: Մոսկվայի` Տնտեսագիտության Բարձրագույն դպրոցի (НИУ ВШЭ) Մենեջմենթի ֆակուլտետի դասախոս, IAA անդամ:

 Մարքեթինգային գործակալություններում փորձ` ADV Group (Senior Media Planner), BBDO, Biplane (ՌԴ), Միջազգայի գովազդատուների հետ փորձ` Unilever, Bayer, Biplane և այլն: 

Մասնագիտացումը` առկա կամ նոր բրենդի առաջխաղացման մեդիապլանավորում, գովազդային քաղաքականության մշակում, մեդիա-ռազմավարություններ 

Կրթությունը` ԵՊՀ, NIMA-A, National Research University - Higher School of Economics, 1st Media School: EMC սերտիֆիկացված մասնագետ, միջազգային գովազդային փառատոնների ժյուրի (MAA Globes, Dragons of Asia)

Business School of Marketing & Innovations-ը ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում փորձ ձեռք բերած առաջատար մասնագետների շնորհիվ: Թիմը հենց հիմնական մրցակցային առավելությունն է:

Ի դեպ, ուսման ավարտին, կենտրոնն իր ուսանողներին օգնում է աշխատանքի տեղավորման հարցում և երաշխավորում է փորձաշրջաններ: Շնորհիվ հագեցած CV-ի, ուսանողները, որպես կանոն, սկսում են աշխատել լավագույն կազմակերպություններում՝ ինչպիսիք են ԲԵԿՈՆ ընկերությունը, Renderforest-ը կամ ZUCK INDEPENDENT AGENCY-ն:

Սայաթ-Նովա 19/1

044-144 904

  www.bsmi.am

Ֆեյսբուք / Ինստագրամ

back-top