Ավելի քան 5 միլիոն օգտատեր արդեն կիսում են ինովացիոն նորույթի առաքելությունը: IQOS-ի ընտանիքն ավելացել է ևս երկու նորույթով՝ IQOS 3 և IQOS 3 MULTI: Ավելի կոմպակտ, ավելի ամուր, ավելի նուրբ ու ավելի գունեղ: Ավելի արագ վերալիցքավորման հնարավորություն և մոտ 500 դիզայնի տարբերակ:
Մոտ 500 հյուրերի մասնակցությամբ երեկոն հետաքրքիր կանաչապատ տաղավարներում էր, թվային նորագույն տեխնոլոգիական լուծումներով, հետաքրքիր անակնկալներով, ի դեպ, նաև էկո-սննդի և ըմպելիքների հատուկ հյուրասիրմամբ: Երեկոյի ընթացքում խաղարկվեցին նաև 5 ուղետոմսեր դեպի Շվեյցարիա, որոնցից 2-ն, ի դեպ, շահեցին հենց հայաստանյան խմբում գտնվող հյուրերը՝ Yeremyan Projects ընկերության սպասարկման գծով տնօրեն Արշակ Գևորգյանը և Lorange Group-ի տնօրեն Էմիլ Պետրոսյանը:
Ինչպես արդեն նշեցի, դեկտեմբերի սկզբին նաև մեզ մոտ՝ Հայաստանում հնարավոր կլինի ձեռք բերել նորույթները: Շնորհակալություն Ֆիլիպ Մորրիս ընկերությանը հրաշալի կազմակերպված ճանապարհորդության և ֆանտաստիկ տպավորությունների համար: