l

lifestyle

Միլանից դեպի Երևան.Yerishi բրենդը բացում է իր սրահը Հայաստանում

Զարմանալի և ողջունելի է, որ անկախ առկա դժվար պայմաններին, դեռ կան գործարարներ և ստեղծագործողներ, ովքեր վերադառնում են հայրենիք ու ստեղծում իրենց բիզնեսը հայրենի հողում: Վաղը կներկայացնեմ Ձեզ Yerishi բրենդի սրահ-ատելյեի բացման շնորհանդեսը, սակայն մինչ այդ եկեք ծանոթանանք Իրինա Երիցյանի հետ, ով ստեղծելով իր բրենդը Իտալիայում՝ այսօր արդեն հպարտությամբ ներկայացնում է այն Հայաստանում:

  • Կամո Թովմասյան

Yerishi-ն luxury handbag ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 2015 թ.-ին Իտալիայի Միլան քաղաքում ՝ Իրինա Երիցյանի կողմից: Բրենդն ինդիվիդուալ կնոջ ձեռագիր է, ով գիտակցում է իր կանացիությունը, անկախությունը և վճռականորեն արտահայտում է դա ոճի թելադրման միջոցով: Yerishi-ն luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ է, որը ներքին ոգեշնչում է ստացել իտալական նուրբ և ընդգծված կանացիությունից: Yerishi պայուսակները դասական ոճը համադրել են ժամանակակից և նորաոճ լուծումներով, ինչի արդյունքում ստեցվել է բացառիկ որակ և ճանաչելի ձեռագիր:

Հավաքածուներն առանձնանում են իրենց յուրահատուկ, էկլեկտիկ, ինքնատիպ և ժամանակակից ոճով, ինչը հենց գրավում է կանանց ամբողջ աշխարհում: Հայաստանում ծնված Իրինա Երիցյանը համարձակ ու անկանխատեսելի դիզայներ է: Իր հավաքածուներում դիզայներն արտահայտում է կանացիության և համարձակության իր եզակի տեսլականը: Ունենալով մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում ինչպես IBS Budapest-ում, այնպես էլ Վիեննայում, Իրինան միշտ նպատակ է ունեցել նվաճել նորաձևության աշխարհը: Նա սովորել է Միլանի Istituto Marangoni-ում՝ (FASHION AND LUXURY Brand Management) ստանալով նորաձևության և բրենդի կառավարման մասնագիտություն, որից հետո շարունակել է ուսումը EXTRA DESIGN բաժնում, և ի վերջո, հիմնել է իր Yerishi ապրանքանիշը:

IRY-I REMEMBER YOU. ահա բրենդի կարգախոսը: Յուրաքանչյուր պատվիրատու կամ այցելու՝ ընտրելով Yerishi բրենդը, փոխանցում է իր անհատականությունը, ԵՍ-ը ու դառնում Yerishi-ի պատմության մասնիկը: Կրելով Yerishi պայուսակ, դրամապանակ, թե Yerishi բրենդի հագուստ, Դուք հավերժ մնում եք հուշերի մատյանում, որտեղ դիզայները հիշում ու կարևորում է բոլոր նրանաց, ովքեր մասն են դարձել Yerishi ընտանիքի: Yerishi բրենդի առաքելությունն է՝ ստեղծել իսկապես ամենացանկալի պայուսակները, ինչպես նաև հագուստ, բոլոր տարիքի և ազգության կանանց համար: Իրինան տարբերվում է իր ստեղծագործական աշխարհայացքով և ոճի սեփական տեսլականով: Ոգեշնչված իտալական կաշվի պատրաստման բնույթից, գույնից, հյուսվածքից, արվեստից և լավագույն ավանդույթներից՝ նա կյանքի է կոչել յուրօրինակ Yerishi ապրանքանիշը: Ուշադրությունը դետալներին, հարմարավետության հետ մեկտեղ ստեղծագործական մոտեցում. Ահա թե ինչով են առանձնանում այս բրենդի յուրահատուկ և տարբերվող հավաքածուները: Հավաքածու, որը կզարմացնի Ձեր թե՛ իր որակյալ կարով, թե՛ բացառիկ կտորների ընտրությամբ և թե՛ չկրկնվող դիզայնով:

Yerishi-ն ունի լավագույն կաշվե պայուսակների առասպելական ընտրություն, որոնք ամբողջությամբ արտադրվում են: Հատուկ ուշադրություն է հատկացվում ճոխ մետաղական ձեռագործ զարդարանքներին, որոնք ավարտին են հասցնում պայուսակների դիզայնը:

Իր փիլիսոփայությանը հետևելով ՝ Yerishi-ի արտադրական գործընթացն ամբողջությամբ նախագծում և կարում է յուրաքանչյուր պայուսակ՝ իր ապագա սեփականատիրոջ ուժեղ անհատականությունն ու կանացիությունը մարմնավորելու համար: Փիլիսոփայությունը շատ պարզ է. Յուրաքանչյուր ձեռքի պայուսակ ստեղծվում է անհատական մոտեցմամբ՝ ընդգծելով էլեգանտ, խաղային և դինամիկ կնոջ հատկությունները: Յուրաքանչյուր Yerishi-ն իր մեջ ներառում է հավերժ նորաոճ լուծումներ՝ միաժամանակ լինելով ժամանակակից և բարձրակարգ, էլեգանտ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ: Yerishi-ի բնական կաշվե պայուսակները ստեղծվել են ձեր յուրաքանչյուր հանդերձանքը շատ երկար ժամանակ լրացնելու համար:

Yerishi բրենդի շնորհանդեսը դիտեք վաղը՝ ԿամոԲլոգում:

back-top