l

lifestyle

Jack & Jones ապրանքանիշի առաջին պաշտոնական սրահի բացումը Երևան մոլում

Այո, Jack & Jones դանիական բրենդն արդեն պաշտոնապես Հայաստանում է ու, եթե անկեղծ, զարմանալի է, որ եվրոպական այս սիրված ապրանքանիշը մինչ օրս դեռ ներկայացված չէր մեզ մոտ: Jack & Jones-ը հայտնի է ինչպես ժամանակակից տղամարդկանց համար նախատեսված բրենդ, որն ունի մեծ ճանաչում ողջ աշխարհում: Այժմ այն կարող եք գտնել Երևան մոլի առաջին հարկում բացված խանութ-սրահից, չնայած որ շուտով պլանավորվում է մի քանի սրահի բացում։ Շուտով Jack & Jones-ին կհանդիպեք ամեն ուր։

Դանիական Bestseller ընկերությանը պատկանող Jack & Jones-ը հիմնադրվել է 1989 թվականին և տղամարդկանց հագուստի առաջատար բրենդներից մեկն է Եվրոպայում։ Այսօր ավելի քան 15 000 աշխատակից՝ դիզայներներից մինչև վաճառողներ, աշխատում են այս ընկերությունում ամբողջ աշխարհում գործող մոտ 800 սրահներում: Բրենդի հիմնական ուղղությունը դենիմն է՝ այսինքն ջինսից տաբատներ, վերնահագուստ, վերնաշապիկ։ Հայաստանում Jack & Jones-ը ներկայացնում է Free Style Fasion Group ընկերությունը, որը մի քանի տարի արդեն մեզ մոտ ներկայացնում է Levi's Cole Haan սրահները:

Jack & Jones-ի հագուստը գերազանց որակ ունի և ստեղծված է ժամանակակից, ոճային տղամարդկանց ստանդարտներին համապատասխան։ Գները բավականին մատչելի են և հասանելի սպառողների լայն շրջանակի համար։ “Մենք մեկ թիմ ենք - մեկ թիմ, որին համախմբել է դենիմը՝ ջինսե հագուստը”: Ոգեշնչված նորաձևությունից՝ Jack & Jones-ը ստեղծում է նորագույն ջինսե հագուստ՝ նորագույն տեխնոլոգիաներով և նորարար գործվածքներով: Երևանյան սրահում ներկայացված են բաճկոններ, վերարկուներ, տաբատներ, ջինսեր, շապիկներ, վերնաշապիկներ, պայուսակներ, ջեմպերներ, գոտիներ, ժիլետներ և այլն…

back-top