l

lifestyle

Գնացել էինք ՋԱՆ ԲՈՒՐԳԵՐ-ը գնահատելու!

Ուրեմն գնացել էինք էրեխեքով նոր բացված ՋԱՆ ԲՈՒՐԳԵՐ-ը փորձելու: JAN BURGER-ը բացվելա Արամի փողոցում, հենց Dargett-ի ու Dragon Garden-ի մեջտեղում՝ նորաբաց այգու հարևանությամբ: Տեղում թխվող հացերով, անգուսի մսով ֆիրմային բուրգերներով, ռիբսերով, սթեյքերով, ուրախ սթաֆով ու թեթև ինտերիերով: Հիմա, երբ տասնյակ ռեստորաններ են փակվում, մեծ ռիսկ է նման բիզնեսի մեկնարկը, ու շատ ողջունելի է, որ ռիսկ են արել, եկեք սատարենք ՋԱՆ ԲՈՒՐԳԵՐԻՆ մեր լայքերով, շեյրերով, առաքումներով ու այցելությամբ: Նկարել ենք ամեն ինչ, պատմում ենք անկեղծ ու մեր կողմից խորհուրդներ տալով....գնացինք.

Ուրեմն տեղն արդեն տեսաք, շատ հեշտա գտնելը: Արամի 74/92: 

Էն կինոն ոնց էր, որ հյուր են կանչում տնով-տեղով հավաքվում գնում են, հիմա մենք ենք: 

Կա բացօթյա հատված, բայց ներսում շատ հով էր, ու ավելի կայֆ էր, ներսում նստեք: Աշխատանքային ժամեր՝ կեսօրից կեսգիշեր: Առաքումն էլ նույն ժամերին՝ 12.00-00.00, հեռախոսահամար. (012) 88 99 99

Եթե ընկերներով եք, հենց մեջտեղի փայտից սեղանին նստեք, շատ հարմար էր....

Ուրեմն առանձնահատկությունները. ֆիրմային հաց, տեղում թխվող, մի քիչ խրթխրթան, համով էր իրոք: Սա հենց ՋԱՆ բուրգերն էր, սա եմ փորձել: Սովորաբար պետքա նման տեղերում փորձել ֆիրմային բուրգերը, ինձ միշտ թվացելա, որ խոհարարը ֆիրմային բուրգերն ավելի հավեսովա պատրաստում: Միայն անգուսի թարմ բարձրակարգ միս, մոտ 13 տարբերակ բուրգեր կա մենյուում, նույնիսկ վեգան բուրգեր, բայց դե ովա գնում բուրգեր ուտելու ու վեգան ընտրում, յանի նիհարումա: 

Այ սենց սիրուն ինտերիեր: Դուրս իրոք եկավ, միանգամից քեզ լավ ես զգում ներսում, իրոք լավ աուրա կար, երևի աշխատողներից էր, բոլորը ջահել, ուրախ ու ընկերական:

Ինձ լսեք ու չեք փոշմանի, ուրեմն պատվիրում եք ՋԱՆ բուրգեր կամ հայկական բուրգեր, պատվիրում եք Մաչետե, դա հատուկ սթեյքն էր, պատվիրում եք տապակած պանիր ջեմով, շատ համեղ էր: Ես չեմ սիրում ծովամթերք, բայց էրեխեքը շատ էին հավանել ծովախեցգետնի տեմպուրան:

Սա Օլդ Սքուլ չիպսերով բուրգերնա, խոզի մսով բուրգերն էլ համեղ էր...գիտեք, դե պետքա փորձեք, հիմա ես ինքան ասեմ լավնա հո չեք հավատալու մինչև չփորձեք, կարողա ես եմ անճաշակ եմ, ինչ իմանաք ))))

Սա ռիբսն էր, ճիշտն ասաց բուրգերներն այնքան կերանք, որ ռիբսն էլ չկարողացանք նորմալ փորձել: Բուրգերները շատ հագեցնող էին, այնպես որ չափի մեջ պատվիրեք, ոնց որ ասում են՝ Ձեզ տեսած պահեք )))

Իսկ այս նկարում տեսնում եք մինի բուրգերներ: Օրինակ եթե ժամադրության եք, ու չեք ուզում Ձեր ընկերոջ մոտ մեծ բուրգեր ուտել, դե մի քիչ անհարմարա չէ բուրգեր ուտելը մեկա, պատվիրեք այս փոքրիկ բուրգերները և համեստորեն սնվեք, միգուցե Ձեր ընկերը բերելա Ձեզ այստեղ, որ փորձի?

Սոուսները ուտեստների հետ էին մատուցում, պանրային ու քաղցրաթթու սոուսները շատ համեղ էին...

Ուրեմն նախ ասեմ, որ ես շատ եմ սիրում թթու վարունգ ու ծիծակ: Ինձ համար միանգամից մեծ պլուս էր, որ բոլոր բուրգերները թթու վարունգով ու ծիծակով էին մատուցվում: 

Մենք կեսօրին ենք գնացել, բայց ինձ թվումա երեկոյան ավելի հաճելի կլինի այստեղ: Ավելի երկար մնալու, կոկտեյլներ կամ գարեջուր էլ խմելու, տեղը տրամադրում է երկար մնալու:

Խրթխրթան հավի թևիկները...

Իհարկե պահպանված էին բոլոր անհրաժեշտ կանոնները: Սթաֆը միայն դիմակներով ու ձեռնոցներով է, չափելու են Ձեր ջերմաստիճանը, սեղաններին դրված են ալկոգելեր:

Այ սա Մաչետեն է, անգուսի սթեյքը, ինչպես տեսնում եք էլի ծիծակով ու թթու վարունգով: Սա միանշանակ պետքա փորձել:

Ի դեպ, աղջիկների համար նաև սելֆի նոր հատվածներ Բեթմենի ու Բեթվումանի նկարներով:

Restroom

Վսյո, էրեխեք, հերիքա, Օգոստոսին ծով ենք գնալու, մտածեք էդ մասին....

Առաքման մասին ասեցի չէ, 12.00-00.00, առաքում՝ (012) 88 99 99:

Մերսի բոլորին, իրոք շատ համով էր, շատ հյուրընկալ տեղ էր, դա շատ կարևորա, մեզ նենց ընդունեցին, որ միանշանակ ուզում ես էլի գնալ......ՋԱՆ ԲՈՒՐԳԵՐԻՆ հաջող երթ....

back-top