l

lifestyle

Jeep ապրանքանիշի նոր մոդելների ցուցադրությունը Fine Cars of Armenia սրահում

Վերջապես Jeep ապրանքանիշի նոր մոդելները, իրական Jeep-երը, արդեն Հայաստանում են: Նոր Wrangler (Rubicon, Sahara), Grand Cherokee, Cherokee և Compass լեգենդար մոդելները ներկայացվեցին  Fine Cars of Armenia սրահի կողմից կազմակերպված փակ միջոցառման ընթացքում, որին մենք ևս ներկա էինք:

  • Hayk Shabanyan

Fine Cars of Armenia ավտոսրահը «Fiat Chrysler Automobiles» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և հանդիսանում է Կովկասյան տարածաշրջանի ամենամեծ ցուցասրահը, որտեղ միաժամանակ մի քանի բրենդներ են ներկայացված`Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge և RAM: «Fiat Chrysler Automobiles» գրուպի կարգախոսն է`դիզայն, կատարողականություն, հարմարավետություն և մատչելիություն։ Ընկերության նպատակն է յուրովի սպասարկել հայկական սպառողին, առաջարկել շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնող մոդելներ և ընտրության հնարավորություն տալ հաճախորդներին՝ առաջարկելով մոդելներ, որոնք հասանելի են թե՛ միջին կարգի, և թե՛ շքեղություն նախընտրող հաճախորդներին։ Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ սպասարկում և հետվաճառքային ծառայություն, որը ներառում է տեխնիկական, էլեկտրական մասերի հետ կապված խնդիրների բազմապիսի լուծումներ ավտոսրահին կից տեղակայված նորոգման կետում, ինչպես նաև  առաջարկում է Trade-In։ Հատուկ երեկոն վարում էր սիրված դերսանուհի Թամարա Պետրոսյանը, նվագում էր DJ Guevo-ն: Երեկոյի գործընկերներն էին Chronograph Հայաստանը և Ameriabank-ը: 

Վերին Անտառային 138/2

(011) 777400

www.finecars.am

Facebook/FineCarsofArmenia

back-top