l

lifestyle

BLACK-ը միշտ նորաձևա! JUST BLACK բրենդի Phoenix 2020 հավաքածուի ցուցադրությունը

Կիրակի էր, զանգեց Իռան ու հրավիրեց fashion ցուցադրության, ես էլ կիրակի օրերին չեմ սիրում միջոցառումներ գնալ, միակ ազատ օրսա, բացի այդ էլ անձամբ հրավիրված չէի: Համոզեցին, Վեռան էլ մեքենայով բոլորիս հավաքեց իրար գլխի ու գնացինք աշխարհի ծերը: Բրենդը կոչվում էր JUST BLACK, դիզայներն էր Գայանե Մանուկյանը, հավաքածուի անվանումն էր՝ Phoenix: Բրենդի անվանումից հասկացաք, որ ողջ հավաքածուն սև էր, միջոցառման dress code-ն էլ: Բայց մենք չէինք էլ պատկերացնում թե ինչ է մեզ սպասվում ներսում (սենց ինտրիգային գրեմ որ ուզենաք read more տաք)...

  • Kamo Tovmasyan

Ուրեմն սկսեմ կոկտեյլներից, կիրակի երեկոյան լավ կոկտեյլա հարկավոր տրամադրությունը բարձրացնելու համար: Մերսի Johnny Walker իրոք համեղ կոկտեյլների համար, բաժակների միջի աքսեսուարներից 4 հատը ես եմ թռցրել, ասեմ իմանաք: 

Դիզայներն ինքը գրել էր երաժշտությունը, եթե ճիշտ հասկացա, ու ինքն էլ նվագում էր սեթը: Մյուզիքը հրաշալի էր, նման մոտեցումը նույնպես:

Մոտ 50-60 զգեստ, մեր Ագա Քանքանյանը մոդելների դիմահարդարումն էր արել, էլի մեր Գագիկ Ասոյանն էլ սանրվածքները: Միակ մինուսը ցուցադրության այն էր, որ չկար հագուստ տղաների համար, բացի այդ, կարծում եմ ցուցադրություններից հետո պետք է տեղում հնարավորություն լինի գնել քեզ դուր եկած նմուշը: Իհարկե տեխնիկապես դա բարդ է իրագործել, բայց մարքեթինգային առումով լավ քայլ է, ներկա կանանց մեծ մասը ընտրում էին այն տարբերակը, որը կկրեին, ու հաստատ հենց տեղում գնող էին, իսկ երբ արդեն պետք է այցելես սրահ, հիշես, գնես...մի քիչ տոկոսային հարաբերությամբ հնարավորությունը կիսվում է: Շատ հաճելի էր հրավիրված մոդելի կարգավիճակում տեսնել գեղեցկուհի Գոհար Հարությունյանին ու շատ հաճելի է, որ նա շարունակում է մասնակցել ցուցադրություններին մոդելի կարգավիճակում, իսկ մեր Մարիամը Phoenix-ի դերում օրվա ամենավառ դեմքն էր: Հրաշալի օր էր, ու այ սենց հաճելի տպավորություններով գնացինք Կոնգ՝ Մառայի ծնունդը նշելու, բայց դա արդեն լռիվ ուրիշ պատմությունա.....Սիրուն ֆոտոները՝ SEA MEDIA

back-top