l

lifestyle

Երկրորդ JYSK սրահը բացվեց Մեգամոլում

Իմ ամենասիրած բրենդերից մեկը՝ դանիական JYSK ապրանքանիշը բացեց իր երկրորդ սրահը, արդեն Մեգամոլում: Ինչպես գիտեք, առաջին JYSK-ը գործում է Դալմա Գարդեն մոլում: Ինքս իմ բնակարանի համար այս սրահից գնել եմ գորգեր, դեկորատիվ բարձեր, գնել եմ ննջասենյակի ներքնակներ, հագուստի շարժվող կախիչներ…այ գրում եմ հիմա ու հասկանում եմ, որ փաստացի այս բրենդի սիրահար եմ և ուրախությամբ ներկայացնում եմ երկրորդ JYSK-սրահի բացման շնորհանդեսը:

JYSK-ը Դանիայի Օրգուս քաղաքում հիմնադրված կահույքի մանրածախ առևտրի միջազգային ցանց է, որն ունի 43 տարվա պատմություն: Այսօր ընկերությունն ունի ավելի քան 2050 խանութ 48 երկրներում, իսկ ցանցում աշխատում է ավելի քան 18 000 աշխատակից։ JYSK-ը խորհրդանշում է վստահությունը՝ միշտ առաջարկելով լավագույնը: Ի դեպ՝ մինչև նոյեմբերի 24-ը կգործի մինչև 50% զեղչ ողջ տեսականու համար: Շտապես գնահատել ու ձեռ բերել նոր JYSK  տեսականին արդեն նաև նոր խանութ-սրահում՝ «Մեգամոլ»-ում։

Ինչո՞ւ եմ ինքս նախընտրում գնումներ կատարել JYSK-ից: Տեսականին ոչ միայն բազմազան է, այլև մինիմալիստական ոճով է, ինչի շնորհիվ էլ մշտական այցելու դարձա: Ինքս ձևավորեցի բնակարան-ստուաս՝ եվրոպական բուտիկ-հոթելների ոճով ու արդյունքում ամեն անգամ այցելելիս պարտադիր ինճոր նոր գնում եմ կատարում այստեղից: Վերջին անգամ էլ գնել եմ գրասենյակիս կոմպյուտերի սեղանն ու աթոռը: Այստեղ կգտնեք տան, գրասենյակի, առանձնատան կահավորման և զարդարման հարուստ տեսականի հասանելի գներով, իսկ գնված նմուշը տարիներ շարունակ պահում է իր ակտուալությունը, քանզի դիզայնը կարծես ակտուալ լինի բոլոր ժամանակների համար: Շնորհավորում եմ Նոր Նորքի բնակիչներին, ովքեր կարող են իրենց բնակարանի ձևավորումն արդեն ավելի արդի, ավելի նորաոճ լուծումներով պլանավորել և այս գործում իհրակե մեծ դեր կունենա այս շրջանում բացված երկրորդ JYSK սրահը:

MEGAMALL / DALMA GARDEN MALL

www.jysk.am

FB / IG

back-top