l

lifestyle

ՔԱՄԱՆՉԱ նորաբաց ռեստորանը նշեց Անկախության տոնը հայկական տոնակատարությամբ

Վստահ եմ, շատերդ եք եղել արդեն ու հիացել նոր տեսք ստացած Կողբացի փողոցի այս հատվածով: ԱՐՄԱՏ գաստրո գրուպը ամռանն ամբողջությամբ վերականգնել էր փողոցի այս հատվածը, ավելացվել էր հեծանվուղի, պահպանելով նախնական տեսքը՝ փոխվել էր շենքի ֆասադը և հիմա արդեն այնտեղ ներկայացնում է ՔԱՄԱՆՉԱ նոր հայկական ռեստորանը: Անկախության տոնը ՔԱՄԱՆՉԱՆ նշեց հայկական հյուրընկալմամբ՝ համեղ հյուրասիրությամբ, փահլեվանով, դհոլ-զուռնայով, իսկ թե ինչ տպավորություններ ստացան այստեղ հավաքված հյուրերը՝ դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

ՔԱՄԱՆՉԱ ռեստորանը գտնվում է Թումանյան 23 հասցեում՝ Թումանյան/Կողբացի փողոցների հատման վայրում: Այն ԱՐՄԱՏ գաստրո գրուպի նոր նախագիծն է: Դեռ 2 տարի առաջ Կողբացի 50/2 հասցեում ԱՐՄԱՏ գաստրո գրուպը ձեռնամուխ եղավ ԱՐՄԱՏ ռեստորանի բացմանը, որի ինտերիերում հայկական 15-17 դարի միջնադարյան նախշազարդեր են ներկայացված: Շարունակելով ընդգծել հայկական շունչն ու կոլորիտը՝ այժմ արդեն կարելի է նաև այցելել ՔԱՄԱՆՉԱ ռեստորան, որը ներկայացնում է զուտ հայկական, ինչպես նաև կովկասյան խոհանոց: 

ՔԱՄԱՆՉԱՆ գործում է ամեն օր՝ առավոտյան 09.00-ից մինչ 01.00-ը: Այն ունի երկու մեծ սրահներ՝ նախատեսված մինչև 60 և 120 հյուրերի համար, ինչպես նաև 3 առանձնասրահներ՝ 6,8 և 20 այցելուների համար: Յուրաքանչյուր երեկո՝ 19.00-ից մեծ սրահում կհնչեն հայկական սիրված երգերը կենդանի կատարմամբ: Ռեստորանն արդեն իսկ դարձել է ծննդյան, կորպորատիվ և այլ տոնական միջոցառումների նոր սիրված վայր Երևանում: Խոհանոցը բաց է, հյուրերը կարող են հետևել, թե ինչպես է տեղում թխվում տաք հացը, ինչպես են պատրաստվում համադամ ուտեստները, իսկ մենյուն չափազանց հագեցած է ու մատչելի: Առաջարկելով որակյալ ու թարմ սնունդ՝ ՔԱՄԱՆՉԱՆ մշակել է գնային այնպիսի քաղաքականություն, որը շատերին կզարմացնի: Անպայման փորձեք ֆիրմային սեթերը, եթե ընկերներով եք այցելում: Շեֆ-խոհարարը պատրաստել է մենյուի լավագույն ուտեստներից բաղկացած մի քանի սեթեր, որոնք հարմար են, եթե մեծ խմբով եք: Չմոռանաք նաև աղանդերի մասին՝ գաթաներ, փախլավաներ, նույնիսկ պարզապես սուրճն այստեղ խմելը անչափ հաճելի է:

Ինչպես նշում է ԱՐՄԱՏ գաստրո գրուպի հիմնադիր Արեգ Գևորգյանը՝ աշխատանքային նման բեղուն գործունեության հիմքում ընկած է Հայաստանի հանդեպ ունեցած սերն ու ընտանեկան արժեքները: Եթե մեր քաղաքը թույլ է տալիս սեփական բիզնես նախագծերն իրագործել և ծավալել, ապա յուրաքանչյուր բիզնես-գործիչ պետք է նաև ձեռնամուխ լինի թեկուզ իր նախաձեռնության շրջակա միջավայրի բարելավմանը, ինչը քաղաքին նոր շունչ կտա:  

Անկախության տոնին Կողբացի փողոցով անցնող երևանցիներին ու քաղաքի հյուրերին սպասվում էր քաղցր հայկական հյուրասիրություն ՔԱՄԱՆՉԱ ռեստորանից և հայկական երաժշտություն փահլեվանի հետ միասին: Տպավորություններն աննկարագրելի էին, կարող եք վիդեո տարբերակում ինքներդ համոզվել: Դե իսկ ռեստորանի ներսում արդեն իսկ ամրագրված սրահներում նշվում էին մի քանի ծննդայն տոներ և պարզապես տոնվում էր Անկախության տոնը: 

Թումանյան 23

095-711 771

Facebook/Kamancharestaurant

back-top