Kamancha
l

lifestyle

Central Hotel-ի 2-ամյակը և Kantegh ռեստորանային համալիրի Առաջին տարեդարձը

Միանգամից երկու հրաշալի առիթ: Central Hotel-ը նշում է իր 2-ամյակը, իսկ նույն հասցեում գործող ԿԱՆԹԵՂ ռեստորանային համալիրն էլ՝ ընդլայնելով գործունեությունը, նշում է իր 1-ամյակը: Քաղաքի սրտում գործող հարմարավետ հյուրանոցը և բազմաֆունկցիոնալ ԿԱՆԹԵՂ համալիրը կարճ ժամանակահատվածում ծավալել են արդյունավետ գործունեություն ու շարունակում են ներկայանալ նոր առաջարկներով:

  • Զաքյան 7/1, (010) 600 300, www.centralhotel.am, www.kantegh.am
  • Վիլեն Համբարյան

Նախ սկսեմ հյուրանոցից: Central Hotel-ը գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից ընդամենը երեք րոպե քայլելու հեռավորության վրա: Հինգ րոպեում կարող եք հասնել Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան, ինչպես նաև մետրոյի կայան և Վերնիսաժ հուշանվերների և ձեռագործ իրերի շուկա: Ոչ հեռու կգտնեք խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, պատմական շինություններ և Երևանի կենտրոնի պարտադիր այցելության այլ վայրեր: Մոտակայքում գտնվում են բանկեր, բժշկական հաստատություններ, կառավարական և պետական հաստատություններ, ինչպես նաև բիզնես-կենտրոններ:      

Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ սենյակներ, հաճելի մթնոլորտ և շքեղ ինտերիեր: Ստեղծված է ամեն ինչ բիզնես-ուղևորությունների, և անմոռաց ընտանեկան հանգստի համար: Հյուրընկալ, պրոֆեսիոնալ և բազմալեզու աշխատակազմը առանձնահատուկ մոտեցում կցուցաբերի յուրաքանչյուր այցելուի: Հյուրերի հարմարության համար առաջարկվում է դռնապանի ծառայություններ, ընդունարանի շուրջօրյա աշխատանք, բանկոմատ և տարադրամի փոխանակման կետ, սպա, ռեստորան և սրճարան ձմեռային այգում, բար, գինետուն, բացօթյա սրճարան և հանդիսությունների սրահ: Շեֆ-խոհարարը կբավարարի նույնիսկ ամենպահանջկոտ այցելուների նախասիրությունները՝  առաջարկելով հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ուտեստները: Կեսօրին Ձմեռային այգու սրճարանում մատուցվում է բիզնես լանչ, իսկ ընթրիքի ժամերին կարող եք վայելել կենդանի երաժշտություն: 

Հատկապես ամառային ամիսներին շատ կարևոր է լողավազանի, ընդարձակ սենյակների ու բոլոր հարմարությունների առկայությունը: Ինքս հաճախ ճանապարհորդելով՝ գիտեմ, թե որքան կարևոր են նման՝ առաջին հայացքից ոչ էական նյուանսները: 

Central Hotel-ն առաջարկում է ստանդարտ, կլասիկ, դելյուքս և լյուքս դասի համարներ: Շքեղ սենյակները կատարյալ են այն զույգերի, զբոսաշրջիկների և գործարարների համար, ովքեր նախընտրում են ընդարձակություն ու հարմարավետություն: 

Նույն հասցեում գործող «Կանթեղ» ռեստորանային համալիրը կատարյալ վայր է տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև հանդիսությունների և հանդիպումների կազմակերպման և անցկացման համար: «Կանթեղ» համալիրը ներառում է «Ձմեռային այգի» ռեստորան-սրճարանը, ամառային սրճարանը, հանդիսությունների սրահը, երկու համաժողովների սրահները և լոբբի–բարը: Լինի դա գործնական ճաշկերույթ, ընտանեկան ընթրիք, մեծ աշխատաժողով, ընկերների հետ հանդիպում կամ հարսանիք. այստեղ կարող են առաջարկել յուրահատուկ մոտեցում և գերազանց սպասարկում: Ռեստորանային համալիրի հպարտությունը Ձմեռային այգին է: «Կանթեղ» ռեստորանային համալիրի Ձմեռային այգին այն վայրն է, որտեղ կարող ես հեռանալ մայրաքաղաքի եռուզեռից և ընկղմվել բնության և լիցքաթափող մթնոլորտի մեջ:

«Կանթեղ» հանդիսությունների սրահի դասական ինտերիերը համահունչ մթնոլորտ կստեղծի բոլոր հատուկ միջոցառումների համար, դա լինի աշխատանքային-կորպորատիվ երեկույթ, հարսանիք, ծննդյան տարեդարձ թե ցանկացած այլ առիթ կամ տոն: Սրահը հագեցված է բոլոր տեսակի միջոցառումների համար նախատեսված անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցներով: «Կանթեղ» հանդիսությունների սրահը ոչ միայն միջոցառումների անցկացման դասական սրահ է, այլ նաև պրոֆեսիոնալիզմի, փորձառության և յուրաքանչյուր միջոցառում անմոռաց դարձնելու ցանկության համակցություն: Ելնելով միջոցառման առանձնահատկություններից, կազմվում է առանձին ճաշացանկ, ապահովում համապատասխան տեխնիկական միջոցներով, և , իհարկե այս ամենը կազմակերպվում է ամենաբարձր մակարդակով: «Ձմեռային այգի» ռեստորան-սրճարանի կանաչ բնության մթնոլոտը վաղուց է դարձել «Կանթեղ» ռեստորանային համալիրի այցեքարտը: Աչք շոյող բույսերն ու ծառերը, թթվածնով հարուստ օդը և ջրվեժի լիցքաթափող ձայնը ստեղծում են իսկական հանգստի մթնոլորտ:

Ընդարձակ ճաշացանկը, տեղական և արտասահմանյան արտադրության գինիների ընտրության հնարավորությունը և կենդանի երաժշտությունը ամողջական են դարձնում «Կանթեղ» ռեստորանային համալիրի առաջատարի կերպարը: Վայելե՛ք հայկական և եվրոպական ավանդական խոհանոցների ամենասիրելի կերակրատեսակները: Իսկ կեսօրին ռեստորանը ձեզ հրավիրում է ճաշակելու բիզնես-լանչ կերակրատեսակները՝ գործնական հանդիպման սեղանի շուրջ: Առանձնացեք մեծ քաղաքի եռուզեռից, պարգևելով ինքներդ ձեզ լավագույն ժամանց: «Կանթեղ» Ռեստորանային համալիրի ամառային սրճարանը եզակի բացօթյա ռեստորան է՝ քաղաքի կենտրոնական հրապարակից մի քանի քայլի վրա:
Համտեսեք ռեստորանի ճաշացանկը, վայելեք շատրվանի ջրի ձայնն ու երգեցիկ թռչունների դայլայլը: «Կանթեղ» Ռեստորանային համալիրը առաջարկում է դասական լուծումներ տոնական օրերի և միջոցառումների համար: Ամրագրեք սեղանները նախօրոք:

Զաքյան 7/1

(010) 600 300

www.centralhotel.am

www.kantegh.am

Facebook/CentralHotelYerevan

Facebook/KanteghRestaurantComplex

back-top